ՇՏԱՊ ՕԳՆՈւԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ
 ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

in russian
Դիմածնոտային


Նորածնային պաթոլոգիայի

Սոմատիկ հիվանդությունների

Գաստրոէներոլոգիայի

Նյարդաբանության

Վերակենդանացման

Ընդհանուր վիրաբուժության

Նորածինների վիրաբուժության

Կրծքային վիրաբուժության

Նեյրովիրաբուժության

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի

Քիթ-կոկորդ-ականջ


Դիմածնոտային

Ախտորոշման
 

ԲԿ-ի կազմում գտնվող բժշկական հիմնարկներ

Ծննդատուն

Պոլիկլինիկաներ
Արտաշիսյան
Բագրատունյաց
Արշակունյաց

Կարմիր Բլուր

 

 «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը գործում է 2002 թվականից: Այն ղեկավարում է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման և մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արմեն Ավագյանը: Բաժանմունքում որակյալ մասնագիտական օգնություն է ցուցաբերվում դիմածնոտային շրջանի տարաբնույթ հիվանդություններից տառապող հիվանդներին: Այս ոլորտի ախտահարումների թվում են դիմածնոտային շրջանի բնածին արատները, ձեռքբերովի ձևախախտումները, որոնք բաժանմունքում հանդիպում են հետևյալ հարաբերակցությամբ՝

  • բնածին արատներ 12.2%

  • վնասվածքներ 31.7%
  • ուռուցքներ-ուռուցքանման գոյացություններ 13.6%
  • բորբոքային ախտահարումներ 37.5%
  • այլ հիվանդություններ 5%

 Բաժանմունքի կարևոր ձեռքբերումներից է դեմքի բնածին արտաների՝ շրթունքի և քիմքի բնածին ճեղքվածքների («նապաստակի շրթունք», «գայլի երախ») վիրահատական բուժման դրական արդյունքները, երբ վերականգնվում է արատավոր օրգանի և՛ տեսքը, և՛ ֆունկցիան:
Մեզ մոտ մատուցվում է նաև այնպիսի յուրահատուկ ծառայություն, ինչպիսին ատամների միանվագ սանացիան է ընդհանուր անզգայացմամբ, այսինքն՝ հնարավոր է մեկ բժշկական միջամտությամբ իրականացնել բոլոր ախտահարված ատամների լիարժեք բուժում:
Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը ուսումնական բազա է հանդիսանում Երևանի պետական բժշկական համալսարանի համար:

 


 

  • 1-AB  վերին շրթունքի բնածին երկկողմանի ճեղքվածքով երեխայի նախավիրահատական և հետվիրահատական նկարները
  • 1-C     նույն երեխան երկու տարի անց
  • 2-AB  վերին շրթունքի բնածին միակոմանի ճեղքվածքով երեխայի նախավիրահատական և հետվիրահատական նկարները
  • 3-A     քիմքի բնածին ճեղքվածքով երեխա
  • 3-B     նույն երեխան վիրահատվելու հետո
  • 5-A     հազվադեպ ուռուցքային հիվանդությամբ տառապող հիվանդը վիրահատությունից առաջ
  • 5-B     նույն անձը վիրահատությունից երկու ամիս անց՝ բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի, բաժանմունքի վարիչ Արմեն Ավագյանի և ֆրանսահայ հասարակական գործիչ Անրի Սիրանյանի ընկերակցությամբ
  • 6        Ա.Ավագյանը ուսանողական խմբի և առոջացող հիվանդի հետ
  •        Քիմքի բնածին արատի կապակցությամբ վիրահատված երեխան ու նրա մայրը՝ դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Ավագյանի և լոգոպեդ Զարա Հարությունյանի ընկերակցությամբ:

 

Հայաստան, Երևան 375039, Արտաշիսյան փ., 46ահեռ. (374-10) 46-18-41

admin@surbastvatsamayr.com

FROM THE CREATORS OF    M E D I N F O R M  © 2006 Magistros-Trophy Co.Ltd, All rights reserved