0
ՇՏԱՊ ՕԳՆՈւԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

         


in russian

 Նորությունների արխիվ 2004-2005


Նորածնային
պաթոլոգիայի


Սոմատիկ հիվանդությունների

Գաստրոէներոլոգիայի

Նյարդաբանության

Վերակենդանացման

Ընդհանուր վիրաբուժության

Նորածինների վիրաբուժության

Կրծքային վիրաբուժության

Նեյրովիրաբուժության

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի

Քիթ-կոկորդ-ականջ


Դիմածնոտային

Ախտորոշման
 

ԲԿ-ի կազմում գտնվող բժշկական հիմնարկներ

Ծննդատուն

Պոլիկլինիկաներ
Արտաշիսյան
Բագրատունյաց
Արշակունյաց

Կարմիր Բլուր

Հոկտեմբեր ամսվա երրորդ տասնօրյակի տվյալներով՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ (“Surb Astvatcamayr” Medical Center) ընդունվել է 218 հիվանդ` բոլորն էլ մայրաքաղաքից, որոնցից հոսպիտալացվել է 159-ը: Շտապ օգնության կողմից բերված հիվանդների թիվը կազմել 19-ը, որոնցից 3-ը հրաժարվել է պառկելուց:
 

Բաժանմունք

ՇԲՕ բերած հիվանդներ

Վերակենդանացման

5

Վիրաբուժական

2

Վնասվածքաբանություն

2

Նորածնային պաթոլոգիա

1

Սոմատիկ

6

Ընդհանուր թիվը

16

 


 

 


MEDINFORM 06.11.2006

Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի (“Surb Astvatcamayr” Medical Center) սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ ընդհանուր դիմողների թիվը կազմում է 401: Դուրս գրված հիվանդների թիվը կազմում է 392, մահճակալ/օրերինը՝ 3 654: Գրանցվել է 11 մահվան դեպք:
 

Բաժանմունք

Ընդհանուր թիվը

Դուրս է գրվել

Մահճակալ/օրեր

Սոմատիկ

64

71

645

Կրծքի երեխաներ

32

41

373

Ընդունարան

25

77

689

Նորածնային պաթոլոգիա

32

17

119

Վերակենդանացման

88

22

447

Նյարդաբանական

38

48

504

Նեյրովիրաբուժություն

23

32

307

Վնասվածքաբանություն

21

25

210

Աղեստամոքսային

15

16

253

Ընդհ. վիրաբուժություն

34

37

231

Ընդհանուր

401

392

3 654

 

 

 

 

 

 

 


  
MEDINFORM 14.10.2006

Այս տարվա հոկտեմբերի 11-13-ը Երևանում անցկացվում է միջազգային գիտաբժշկական կոնգրես: Կոնգրեսի կազմակերպումն արդեն ավանդույթ է դարձել. այն անցկացվում է ամեն տարի և կրում է «Մարդը և առողջությունը» անվանումը: Կոնգրեսին մասնակցություն են ցուցաբերում բժշկության բոլոր ոլորտների ներկայացուցիչները՝ ներկայացնելով իրենց ունեցած ձեռքբերումները: Այն ուղեկցվում է դեղերի և նոր բժշկական տեխնոլոգիաների ցուցահանդեսով և զեկույցների ներկայացմամբ:

ՍԲ Աստվածամայր ԲԿ-ի Միջազգային ծրագրերի և զարգացման գծով տնօրենի օգնական Արուսյակ Խաչատրյանը, ով նույնպես այսօր հանդես եկավ զեկույցով, նշում է, որ նման գիտաժողովները կարևորվում են նախ իրենց տեղեկատվական բնույթով, ինչպես նաև գործնական կապեր հաստատելու առումով: Նրա ներկայացմամբ՝ ՍԲ Աստվածամայր ԲԿ-ն ներկայացրել է 4 զեկույց՝ նախ երիկամների և միզուղիների ախտահարման մասին, ինչը հանդիպում է ԲԿ-ի հիվանդների ընդհանուր թվի 8%-ի մոտ: Իսկ դա, ըստ Արուսյակ Խաչատրյանի,  բավականին մեծ քանակ է, և նման ախտորոշումներով հիվանդները հատուկ ուշադրության կարիք են զգում:

 ՍԲ Աստվածամայր ԲԿ-ի կողմից ներկայացվել են նաև հայրենական գիտնականների և արտադրողների արտադրանքի՝ «Բիֆինար» կաթնամթերքի վերաբերյալ ԲԿ-ի հետազոտությունների տվյալները: Զեկույցներ են եղել նաև ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականջ բաժնի կողմից՝ քիթ-կոկորդի շրջանում կատարվող էնդոսկոպիկ վիրահատությունների և դրանց դրական կողմերի մասին: Զեկույցներից մեկում ներկայացվել են նաև կատարվող հետազոտությունների ժամանակ համակարգչային տոմոգրաֆիայի կիրառման առանձնահատկությունները:
MEDINFORM 13.10.2006

Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի (“Surb Astvatcamayr” Medical Center) հոկտեմբեր ամսվա 1-10-ի տվյալներով՝ ԲԿ դիմել է 203 հիվանդ, որից հոսպիտալացվել է 148-ը, շտապ օգնության բերած դեպքերը եղել են 15-ը, որից 1-ը՝ Կոտայքից: Դիմել և ԲԿ-ում պառկելուց հրաժարվել է 1 հիվանդ:
 

Բաժանմունք

Շ/օ բերած հիվանդներ

Սոմատիկ

4

Նեյրովիրաբուժական

3

Վերակենդանացման

4

Նյարդաբանական

1

Վիրաբուժական

3

Ընդհանուր թիվը

15

MEDINFORM 11.10.2006

Այսօր Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում (“Surb Astvatcamayr” Medical Center) տեղի ունեցավ շտապ օգնության մի նոր մեքենայի հանձնման հանդիսավոր արարողություն, որին իր մասնակցությունն էր բերել նաև Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:
Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի
խոսքերով՝ արդեն 14 տարուց ի վեր գերմանական մի փոքրիկ քաղաքի՝ Նոյենհաուսի և նրա շրջակայքի ևս 2 փոքր քաղաքների բնակիչները կազմակերպում են մարդասիրական ակցիա՝ օգնելով Հայաստանի բնակչությանը: Այս մեքենան նույնպես հատկացվել է այդ ակցիայի շրջանակներում:

 Շտապօգնության նոր մեքենան կահավորված է վերակենդանացման ժամանակ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և համապատասխանում է գերմանական բոլոր չափանիշերին: Ակնկալվում է, որ այն հնարավորություն կտա հանրապետության տարբեր շրջաններից և նաև քաղաքի տարբեր հիվանդանոցներից ծանր վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխել ՍԲ Աստվածամայր ԲԿ, իսկ տեղափոխման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մի շարք մասնագիտական ուղղություններով այս ԲԿ-ն, որպես այդպիսին, միակն է Հայաստանում: «Միայն այստեղ է կատարվում մանկական նեյրովիրաբուժություն, թոքային վիրաբուժություն, մանկական պաթոլոգիայի հետ կապված  մի շարք խնդիրներ միայն այստեղ են լուծում գտնում, այնինչ հաճախ ծանր վիճակում գտնվողներին տեղափոխելու ժամանակ շատ դժվարություններ են առաջանում, քանի որ մեր շտապ օգնության մեքենաները պատշաճ վիճակում չեն գտնվում և չունեն համապատասխան սարքավորումներ՝ նման հիվանդներին տեղափոխելու համար»,-նշում է Նիկոլայ Դալլաքյանը:

Հայ-գերմանական բարեկամությունն ամուր հիմքերի վրա է դրված:

 Վերջինիս խոսքերով՝ հայ-գերմանական համագործակցությունը սկսվել է ՍԲ Աստվածամայր ԲԿ-ի կազմի մեջ մտած Շտապ օգնության մանկական հիվանդանոցի հետ և շարունակվում է մինչ օրս: Առաջին անգամ գերմանացիները նման օգնությամբ հանդես էին եկել այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր խիստ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում: Տարիներ շարունակ տրամադրվող օգնությունը եղել է հիմնականում դեղորայքի և տարբեր սարքավորումների տեսքով, բացի այդ՝ ժամանակ առ ժամանակ հայ բժիշկների համար կազմակերպվել են վերապատրաստման ծրագրեր: Պետք է նշել, որ նույն մարդասիրական ակցայի շրջանակներում Հայաստանում ներկայումս իրականացնում են նաև մի շարք այլ ծրագրեր՝ նպատակ ունենալով հովանավորել սոցիալապես անապահով ընտանիքների:

 Ի դեպ՝ մեքենան բերվել էր 7 հոգուց կազմված պատվիրակության կողմից, որի ղեկավարը Նոյենհաուս քաղաքի քաղաքապետ Յոհան Արենդսն էր: Պատվիրակության անդամներն այն բերել էին ցամաքային ճանապարհներով՝ անցնելով շուրջ 5 000 կմ: Գերմանացի բարեկամների հետ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում:

Ըստ Նիկոլայ Դալլաքյանի՝ այն փաստը, որ արդեն այսքան տարի մեր երկրների միջև համագործակցություն կա, հավաստում է, որ այն կլինի շարունակական:
MEDINFORM 26. 09. 2006

 

Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի (“Surb Astvatcamayr” Medical Center) սեպտեմբեր ամսվա 10-20-ի տվյալներով՝ շտապ օգնության բաժանմունք դիմել է 203 հիվանդ, ընդունվել է 148-ը, որից 5-ը՝ մարզերից: Դիմել և ԲԿ-ում պառկելուց հրաժարվել է 1 հիվանդ:

Բաժանմունք

Հիվանդների թիվը

Սոմատիկ

7

Վերակենդանացման

7

Նյարդաբանական

1

Վիրաբուժական

7

MEDINFORM 27.09.2006

 

Այս տարվա հուլիս և օգոստոս ամիսների տվյալներով՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի (“Surb Astvatcamayr” Medical Center) ընդհանուր դիմողների թիվն օգոստոսին աճել է՝ 418-ից աճելով 447-ի, այդ թվում համապատասխանաբար 112-ը և 99-ը մարզերից: Դուրս գրված հիվանդների թիվը հուլիսին կազմում է 438, մահճակալ/օրերինը՝ 3 952, օգոստոսին՝ համապատասխանաբար  434 և 3 743: Վիրահատությունների թիվը հուլիսին՝ կազմում է 108,  օգոստոսին՝ 89, բրոնխոսկոպիկ հիվանդությունների թիվը՝ 17 / 8, մահվան դեպքերը՝  6 / 12-ն են: 

Բաժանմունք

Ընդհանուր թիվը
հուլիս / օգոստոս

Այդ թվում մարզերից

Դուրս է գրվել

Մահճակալ/օրեր

Սոմատիկ

70 / 82

18 / 12

73 / 91

543 / 821

Կրծքի երեխաներ

39 / 39

- / -

40 / 48

487 / 439

Ընդունարան

18 / 17

- / 3

18 / 20

93 / 102

Նորածնային պաթոլոգիա

25 / 37

7 / 5

38 / 53

420 / 407

Վերակենդանացման

75 / 84

6 / 6

20 / 29

384 / 443

Նյարդաբանական

34 / 52

19 / 14

48 / 40

466 / 442

Թոքային վիրաբուժություն

37 / 21

10 / 12

45 / 18

262 / 110

Նեյրովիրաբուժ.

28 / 21

14 / /13

41 / 42

584 / 270

Վնասվածքաբանութ.

27 / 21

9 / 8

35 / 24

237 / 179

Աղեստամոքսային

23 / 17

16 / 15

23 / 20

209 / 221

Ընդհ. վիրաբուժություն

42 / 56

13 / 11

57 / 49

267 / 309

Ընդհանուր

418 / 447

112 / 99

438 / 434

3 952 / 3 743

 

 

 

 

 

 

 

 

 
MEDINFORM 15.09.2006

Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի (“Surb Astvatcamayr” Medical Center) մայիս ամսվա տվյալներով՝ շտապ օգնության բաժանմունքում գրանցվել է 184 հիվանդ, ընդունվել է 122-ը, որից 10-ը՝ մարզերից: Դիմել և ԲԿ-ում պառկելուց հրաժարվել է 2 հիվանդ:

Բաժանմունք

Հիվանդների թիվը

Սոմատիկ

9

Վերակենդանցման

10

Նորածնային պաթոլոգիա