|
Նորածնային
պաթոլոգիայի
Սոմատիկ հիվանդությունների
Գաստրոէներոլոգիայի
Նյարդաբանության
Վերակենդանացման
Ընդհանուր
վիրաբուժության
Նորածինների
վիրաբուժության
Կրծքային
վիրաբուժության
Նեյրովիրաբուժության
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի
Քիթ-կոկորդ-ականջ
Դիմածնոտային
Ախտորոշման
|
|
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ
(“Surb Astvatcamayr” Medical Center)
դեկտեմբերի 11-20-ը
դիմել է 151 հիվանդ, որոնցից 116-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 27-ն է:
Սոմատիկ բաժանմունք բերվել է 10 հիվանդ, որից 9-ը սուր ռեսպիրատոր
հիվանդությամբ, 1-ը՝ կեղծ կռուպով:Վերակենդանացման բաժանմունք բերվել է թոքաբորբով, սուր լարինգոտրախեիտով
2-ական, ցնցումային սինդրոմով, կեղծ կռուպով, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և
հիպերթերմիկ ցնցումներով 1-ական հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք բերված հիվանդների թիվը 3-ն է՝ 2-ը
սուր ապենդիցիտով, 1-ը՝ սուր որովայնով:
Նյարդաբանական բաժանմունք բերվել է ցնցումային սինդրոմով և սուր ռեսպիրատոր
հիվանդությամբ 1-ական հիվանդ:
Վնասվածքաբանության բաժանմունք բերվել է ձախ սրունքի կոտրվածքով 1 հիվանդ:
ԼՂՀ-ից, Կոտայքի մարզից և Վրաստանից շտապ օգնության ծառայությունը բերել է 1-ական
հիվանդ:
MEDINFORM 23.12.2005

«Սուրբ
Աստվածամայր» ԲԿ
(“Surb Astvatcamayr” Medical Center)
դեկտեմբերի 1-10-ն դիմել է 126 հիվանդ, որոնցից 97-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության
ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 20-ն է:
Սոմատիկ բաժանմունք բերվել է 5 հիվանդ, որոնցից 6-ը հիպերթերմիկ
ցնցումներով, 1-ը ցնցումային սինդրոմով, 2-ը վերին շնչուղիների
հիվանդությամբ:
Վերակենդանացման բաժանմունք բերվել է 4 հիվանդ՝ 2-ը հիպերթերմիկ
ցնցումներով և ստոծանու ճողվածքով ու կոմայով 1-ական հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք բերվել է սուր որովայնով 2 հիվանդ:
MEDINFORM 15.12.2005

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ
(“Surb Astvatcamayr” Medical Center)
նոյեմբերի 21-30-ը դիմել է 178 հիվանդ, որոնցից 133-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 19-ն է:
Սոմատիկ բաժանմունք բերվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 2 և
բրոնխոպնևմանիայով 1 հիվանդ:
Վիրաբուժական բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 4 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք տեղափոխված հիվանդների թիվը 6-ն է՝ սուր
ապենդիցիտով, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և բրոնխոպնևմանիայով:
Նեյրովիրաբուժական բաժանմունք բերվել է գանգուղեղային տրավմայով 1
հիվանդ:
Թոքային բաժանմունք բերվել է սուր որովայնով 1 հիվանդ:
Հանրապետության մարզերից տեղափոխված հիվանդների թիվը 4-ն է:
MEDINFORM 07.12.2005

Նոյեմբերի 1-20-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
(“Surb Astvatcamayr” Medical Center)
դիմել է 333 հիվանդ, որոնցից 251-ը հոսպիտալացվել են:
Շտապ
օգնության
ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 39-ն է:
Սոմատիկ բաժանմունք բերվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 3, սուր
լարինգոտրախեիտով և կեղծ կռուպով 1-ական մարդ:
Վիրաբուժության բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 7 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք բերվել է 17 հիվանդ, որոնցից 2-ը Կոտայքի
մարզից:
Նյարդաբանական բաժանմունք բերվել է ցնցումային սինդրոմով և կոմատոզ վիճակով
1-ական հիվանդ:
Նեյրովիրաբուժության բաժանմունք բերվել է գլխուղեղի տրավմայով 1 հիվանդ:
Վնասվածքաբանության բաժանմունք բերվել է 2 հիվանդ:
Շտապ օգնության ծառայության կողմից ԲԿ է բերվել նաև սննդային թունավորումով 3
մարդ:
MEDINFORM 23.11.2005

Հայաստանի
առողջապահական հիմնարկներում որակի կառավարման սիստեմի ներդրման արդյունքում
բժիշկներն ու հիվանդներն իրենց բավարարված կզգան:
Հերթական անգամ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում (“Surb Astvatcamayr” Medical Center)
ներկայացնելով
նշված սիստեմի ներդրման արդյունավետությունը՝ Համաշխարհային բանկի որակի և
մենեջմենթի մասնագետ Րաֆֆի Սեմերջյանը նշեց, որ որակի կառավարման 8
սկզբունքներից 1-ինը հաճախորդների վրա կենտրոնանալն է. «Եթե ուզում ենք
առողջապահական հիմնարկները շահույթ ստանան, պետք է բավարարենք հաճախորդի պահանջը՝
լիարժեք ու կարճատև բուժում իրականացնելով»:
|

Որակի կառավարման 8 սկզբունքներից 1-ինը հաճախորդների վրա կենտրոնանալն է. |
Նշենք, որ որակի
կառավարման սիստեմ ներդրված է եվրոպական առաջատար բուժհիմնարկներում, այն երկարատև
գործընթաց է և կարող է տևել մի քանի տարի:
Հայաստանում մինչ օրս «Դիագնոստիկա» ԲԿ-ն միակն է, որտեղ ներդրվել է նշված
սիստեմը:
Համաշխարհային բանկը մտադիր է մայրաքաղաքի 2 բումիավորումներում ներդնել այն,
որոնցից մեկը «Սուրբ Աստվածամայր» բուժմիավորումն է:
MEDINFORM 11.11.2005

«Սուրբ
Աստվածամայր» ԲԿ
(“Surb Astvatcamayr” Medical Center)
հոկտեմբերի 21-31-ն դիմել է 169 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել են 131-ը:
Շտապ օգնության
ծառայության կողմից բերված հիվանդների թիվը Սոմատիկ բաժանմունք տեղափոխվել է սուր
ռեսպիրատոր հիվանդությամբ 5 մարդ:
Վերակենդանացման բաժանմունք ընդունվել է 6 հիվանդ, որից ուղեղի ցնցումով և
կերակրափողի էրոզիայով հիվանդներ Արմավիրի մարզից և մարյրաքաղաքից գլխուղեղի
տրավմայով, գլխուղեղի ցնցումով, հիպերթրեմիկ ցնցումներով և սուր լարինգոտրախեիտով
1-ական հիվանդներ:
Նեյրովիրաբուժական բաժանմունք բերվել է ուղեղի ցնցումով 1 հիվանդ:
Թոքային բաժանմունք՝ սուր ապենդիցիտով 1 հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք բերվելէ սուր ռեսպիրատոր հիվանդության տոքսիկ տեսակով 1
հիվանդ:
MEDINFORM 03.11.2005

Համաշխարհային բանկը Հայաստանի առողջապահական բուրգերում ներդնելու է որակի
կառավարման սիստեմ:
Առաջինը
«Սուրբ
Աստվածամայր» ԲԿ-ն
(“Surb Astvatcamayr” Medical Center)
է, որտեղ
հոկտեմբերի 27-ին ՀԲ-ի որակի և մենեջմենթի մասնագետ Րաֆֆի Սեմերջյանը
ներկայացրեց նշված սիստեմի ներդրման նպատակներն ու արդյունավետությունը:
Որակի կառավարման սիստեմ ներդրված է եվրոպական առաջատար բուժհիմնարկներում, այն
երկարատև գործընթաց է և կարող է տևել մի քանի տարի:
Ըստ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների՝ որակի ապահովումը լիարժեք ու
կարճատև բուժումն է, որը գնահատելու է միայն հիվանդը:
|

Որակի ապահովումը լիարժեք ու կարճատև բուժումն է, որը գնահատելու է միայն
հիվանդը: |
ՀԲ-ի մասնագետը
համամիտ է նշվածի հետ՝ միաժամանակ փաստելով, որ լիարժեք ու կարճատև բուժման համար
էլ հենց պետք է ներդնել որակի կառավարման սիստեմը, որի շնորհիվ իրեն բավարարված
կզգա և հիվանդը, և բժիշկը: Ըստ այդմ՝ բուժհիմնարկին կտրվի ISO 9000 հավաստագիր
(ISO-ն ստանդարտացման միջազգային կազմակերպություն է, որը հիմնվել է 1947թ-ին
Ժնևում), որը առողջապահական կազմակերպություններին թույլ է տալիս զարգացնել
միջազգային կապերը, բարձրացնում է բժիշկների շահագրգռվածությունը, կրճատում է այն
ծախսերը, որոնք չեն ապահովում ցանկալի որակ, բարելավում է ընկերության մասնագիտական
իմիջը:
«Որակի սիստեմի ներդրման շնորհիվ բուժիմնարկներն անընդհատ կկատարելագործվեն»,-
հավաստում է ՀԲ-ի մասնագետը:
Մինչ օրս «Դիագնոստիկա» ԲԿ-ն ողջ Անդրկովկասում և Հայաստանում միակն է,
որտեղ ներդրվել է նշված սիստեմը, սակայն ոչ թե ՀԲ-ի օժանդակությամբ, այլ՝ սեփական
միջոցներով:
Անդրկովկասի բուժհիմնարկներում նման փորձ դեռևս չի իրականացվել:
Իսկ
ինչու է ՀԲ-ն սիստեմի ներդրման համար ընտրել Հայաստանի բուժհիմնարկները՝
MEDINFORM-ի հարցին Րաֆֆի
Սեմերջյանը պատասխանեց. «Պարզապես փորձեր են արվում բարելավել
Հայաստանի առողջապահական համակարգը»:
MEDINFORM 28.10.2005

Մեր
հասարակության մեջ հաճախ են հանդիպում ծնողներ, ովքեր ծննդաբերելուց հետո առանց
խղճի խայթի հրաժարվում են իրենց երեխաներից՝ թողնելով անօգնական:
Հանդիպում են նաև այնպիսի դեպքեր, երբ ծնողները բժիշկներին առաջարկում են սպանել
իրենց նորածին հիվանդ երեխաներին: Բժիշկն ամեն գնով պայքարում է երեխայի կյանքի
համար, սակայն ծնողը չի ցանկանում բուժման վրա ժամանակ ու փող ծախսել:
Հարց է առաջանում՝ ո՞վ է մեղավոր, որ երեխան ծնվել է հիվանդ՝ ծնողնե՞րը,
բժիշկնե՞րը, թե՞ կյանքի պայմանները:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նեկայումս
խնամվում է ծնողների կողմից լքված 6 երեխա, որոնցից 1-ը լիովին առողջ է:
Երեխաներից 3-ը գտնվում են նորածնային պաթոլոգիայի բաժանմունքում:
Իվետա Ավետիսյանը
ծնվել է սեպտեմբերի 24-ին: Երեխան ունի ողնաշարի ճողվածք: Երբ ծնողներն այդ մասին
իմացել են, նրանից հրաժարվել են: Երեխան վիրահատվել է «Սուրբ Աստվածամայր»
ԲԿ-ում և այժմ իրեն լավ է զգում:
Մարիամ Մանուկյանը
ծնվել է սեպտեմբերի 3-ին 1կգ 200գ քաշով և առողջական խնդիրներ չունի:
Ընտանիքի 5-րդ
երեխան է, այդ պատճառով էլ անցանկալի է: Ծնողները լքելով
նրան՝ պատճառաբանել են, թե պահելու հնարավորություն չունեն:
Ռուզաննա Եգորյանը
նույնպես լքվել է ծնողների կողմից: Նա ծնվել է օգոստոսի 16-ին մի քանի արատով՝
դաունի սինդրոմով և բացակայում է հաստ աղու անցքը:
Նեյրովիրաբուժության բաժանմունքում խնամվում է ծնողներից լքված ողնուղեղի
ճողվածքով 3 երեխա՝ Արաբո Նազարյանը, Ալլա
Դավթյանը և Մելինե Հարությունյանը:
«Սուրբ Աստվածամայր»
ԲԿ-ի գլխավոր
տնօրենի տեղակալ Ալլա Հարությունյանը
ծնողների նման պահվածքը բարբարոսություն է համարում՝ ընդգծելվ՝ երեխան իր չէ, որ
նրանից հեշտությամբ հրաժարվեն, այնինչ ծնողներն ուղղակի լրացնում են հրաժարականի
փաստաթղթերը և գնում՝ չմտածելով երեխայի հետագա ճակատագրի մասին:
«Որքան էլ երեխային լավ ենք խնամում, միևնույն է նրանք ամեն ինչ տեսնում, զգում են
և մշտապես թախծոտ հայացք ունեն»,- ընդգծում է Ալլա Հարությունյանը՝
հավելելով, որ դարեր շարունակ հայ մայրը համավել է հոգատար ու բարի, սակայն
այսօր մեր հասարակությունը կորցրել է իր հոգին:
Մասնագետը նշում է նաև, որ իրենց երեխաներին լքող ծնողների համար հատուկ օրենք
պետք է մշակվի, որպեսզի նրանք անպատիժ չհրաժարվեն երեխայից:
MEDINFORM 17.10.2005

Փոքրիկ Սամվելը 4 ամսական էր, երբ ապրիլին տեղափոխվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի
(“Surb Astvatcamayr” Medical Center)
վերակենդանացման բաժանմունք:
Բժիշկները նրա վիճակը անհույս էին համարում, քանի որ տղան ուներ 2 բնածին արատ
ստոծանու ճողվածք և տրախեոմալյացիա (tracheomegalia) (շնչափողի փափկեցում): Այդ
պատճառով արհեստական շնչառությամբ էր ապրում:
Շուրջ 6 ամիս
վերակենդանացման բաժանմունքում բուժվելուց հետո, փոքրիկը օրերս դուրս է գրվել:
Ինչպես
MEDINFORM-ին տեղեկացրեց վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը,
ի շնորհիվ բժիշկների հոգատար վերաբերմունքի տղայի առողջական վիճակը բավարար է
գնահատվում՝ ստոծանու արատը վիրահատվել է, իսկ շնչափողի փափկեցումը բուժվել
դեղորայքով:
MEDINFORM 15.10.2005

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ
(“Surb Astvatcamayr” Medical Center)
հոկտեմբերի 1-10-ն ընդունվել է 144 հիվանդ, որոնցից 104-ը
հոսպիտալացվել են:
Շտապ
օգնության
ծառայության կողմից մայրաքաղաքից բերվել են հետևյալ հիվանդները՝
վնասվածքաբանության բաժանմունք բերվել է նախաբազկի հոդի շրջանի կոտրվածքով
հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք բերվել են ուղեղի ցնցումով, տրավմատիկ շոկով,
գանգուղեղային տրավմայով, ցնուցումային սինդրոմով և անհայտ էթեոլոգիայով հիվանդներ:
Սոմատիկ բաժանմունք բերվել են ալերգիկ ռեակցիայով, սուր ռեսպիրատոր
հիվանդության տոքսիկ տեսակով և ցնցումային սինդրոմով հիվանդներ:
Դիմածնոտային բաժանմունք բերվել է քթի միջնապատի կոտրվածքով 1 հիվանդ:
Ամբուլատոր
բուժօգնություն է ցուցաբերվել շտապ օգնության ծառայության կողմից բերված
սուր որովայնով 2, հետցնցումային սինդրոմով, սուր ապենդիցիտով և սուր ռեսպիրատոր
հիվանդությամբ 1-ական հիվանդի:
Հանարապետության
մարզերից շտապ օգնության ծառայությունը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխել է
հետևյալ հիվանդներին՝
Ապարանից
վնասվածքաբանական բաժանմունք՝ ձախ ազդրի կոտրվածքով հիվանդ:
Գեղարքունիքի
մարզից՝ սուր տոքսիկոզով հիվանդ:
Վանաձորից
վերակենդանացման բաժանմունք տեղափոխվել են ողնուղեղային ճողվածքով և
անհասությամբ հիվանդներ:
Էջմիածնից
սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 1 երեխա բերվել է վերակենդանացման
բաժանմունք:
Նոյեմբերյանից
նյարդաբանական բաժանմունք բերվել է էպիլեպսիկ ցնցումներով հիվանդ:
Չարենցավանից
նյարդաբանական բաժանմունք բերվել է ցնցումային սինդրոմով հիվանդ:
Վանաձորից
հիպերթերմիկ սինդրոմով հիվանդ է տեղափոխվել նյարդաբանական բաժանմունք:
Մարտունուց
վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել ներարգանդային ինֆեկցիայով հիվանդ:
Արարատից
նեյրոինֆեկցիայով
հիվանդ է տեղափոխվել նյարդաբանական բաժանմունք:
MEDINFORM 14.10.2005

Լենինգրադից Հայաստան ժամանած հայազգի հայտնի նեյրովիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը
հոկտեմբերի 4-8-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում
(“Surb Astvatcamayr” Medical Center)
կատարել է 4 վիրահատություն:
Վիրահատվել են հատուկ բարդության դեպքերը:
Վիրահատվել է
8-ամյա աղջկա ուղեղի ուռուցքը: Ներկայումս նրա առողջական վիճակը բավարար
է գնահատվում: Ուղեղի ուռուցքի
վիրահատության է ենթարկվել նաև 8 ամսական 1 աղջիկ:
Վիրահատվել են
նաև 2 երեխայի ողնաշարի շրջանի ուռուցքները:
MEDINFORM 13.10.2005

«Սուրբ
Աստվածամայր» ԲԿ
(“Surb Astvatcamayr” Medical Center)
սեպտեմբերի 21-30-ը դիմել է 175 հիվանդ, որոնցից 137-ը հոսպիտալացվել են:
Շտապ
օգնության
ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 19-ն է:
Այդ թվում վիրաբուժության բաժանմունք բերվել է 4 հիվանդ՝ կրծքավանդակի
ծակած վերքով, սուր որովայնով և սուր ապենդիցիտով:
Սոմատիկ
բաժանմունք բերվել է հիպերթերմիկ ցնցումներով 1 և սուր ռեսպիրատոր հիվանդությամբ
2 մարդ:
Վերակենդանացման
բաժանմունք բերվել է թոքաբորբով, անհասությամբ, սիրտ-անոթային և շնչառական
անբավարարությամբ, հիպերթերմիկ շոկով 1-ական, գլխուղեղի տրավմայով 2 և ցնցումային
սինդրոմով 3 հիվանդ:
Նյարդաբանական
բաժանմունք բերվել է սուր նեյրոինֆեկցիայով 1 հիվանդ:
Նշված ժամանակահատվածում ԲԿ ընդունված հիվանդներից 2-ը Կոտայքից և Արարատից
են, իսկ 1-ը՝ ԼՂՀ-ից:
MEDINFORM 05.10.2005

Սեպտեմբերի 11-20-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
(“Surb Astvatcamayr” Medical Center)
դիմել է 156 հիվանդ, որոնցից
հոսպիտալացվել է 116-ը:
«Շտապ
օգնության»
ծառայության կողմից բերվել է 13
հիվանդ, այդ թվում նյարդաբանական բաժանմունք են բերվել հետցնցումային վիճակով, էպիլեպսիկ նոպաներով և հիպերթերմիկ
ցնցումներով հիվանդներ:
Վերակենդանացման բաժանմունք է բերվել գանգուղեղային տրավմայով 1
հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 2 հիվանդ:
Սոմատիկ բաժանմունք է բերվել սուր ռեսպիրատոր հիվանդության տոքսիկ տեսակով 2
հիվանդ:
Գաստրոէնտերոլոգիական բաժանմունք բերվել է աղիքային խիտով 1 հիվանդ:
Ուղեղի ցնցումով 1
հիվանդ էլ բերվել է նեյրովիրաբուժության բաժանմունք:
Հիվանդներից 45-ը հանրապետության տարբեր մարզերից են, մեծամասամբ
Արմավիրից և Արարատից:
Արմավիրից
նեյրովիրաբուժության բաժանմունք տեղափոխվել է 1, քիթ-կոկորդ
հիվանդությունների բաժանմունք՝ 2, սոմատիկ բաժանմունք՝ 3, նորածնային
պաթոլոգիա՝ 2 և վերակենդանացման բաժանմունք՝ 1 հիվանդ:
Արարատից
վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 3, քիթ-կոկորդ հիվանդությունների,
վնասվածքաբանության և վիրաբուժության բաժանմունք՝ 1-ական հիվանդ:
Արագածոտնից 2
հիվանդ ընդունվել է սոմատիկ, իսկ 1-ը՝ վերակենդանացման բաժանմունք:
ԼՂՀ-ից
քիթ-կոկորդ հիվանդությունների բաժանմունք բերվել է 2 հիվանդ:
Սյունիքից
1-ական հիվանդ ընդունվել է վնասվածքաբանության, նեյրովիրաբուժության և
սոմատիկ բաժանմունքներ:
Գեղարքունիքի
մարզից սոմատիկ բաժանմունք է տեղափոխվել 2 հիվանդ:
Լոռու
և Շիրակի
մարզերից բերվել է 1-ական հիվանդ:
MEDINFORM 23.09.2005

«Սուրբ
Աստվածամայր» ԲԿ
(“Surb Astvatcamayr” Medical Center)
սեպտեմբերի 1-10-ը դիմել է 124 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել են 102-ը:
«Շտապ
օգնության» ծառայության
կողմից բերված հիվանդների թիվը 21-ն է:
Այդ թվում վիրաբուժական բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 2 և սուր
ռեսպիրատոր հիվանդության տոքսիկ տեսակով 1 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք ընդունվել է ցնցումային սինդրոմով, ուղեղի
ցնցումով, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և որովայնի վնասվածքով 1-ական հիվանդ:
Սոմատիկ բաժանմունք է ընդունվել սուր ռեսպիրատոր հիվանդության տոքսիկ
տեսակով 3, հիպերթերմիայով, սուր բրոնխոպնևմանիայով և ալիմենտար գաստրիտով 1-ական
հիվանդ:
Նեյրովիրաբուժության բաժանմունք բերվել են գլխուղեղի վնասվածքով, ձախ
քունքի շրջանի սալջարդով և ուղեղի ցնցումով հիվանդներ:
Նորածնային պաթոլոգիա է բերվել ներարգանդային ինֆեկցիայով 1 երեխա:
Մարզերից դիմած հիվանդների թիվը 51-ն է, որից 20-ը՝ Արմավիրից, 18-ը՝
Արարատից, 4-ական հիվանդ Արագածոտնից, 1-ական՝
Շիրակից և Տավուշից և 3-ը՝ Կոտայքից:
MEDINFORM 16.09.2005

Օգոստոսի
22-31-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
(“Surb Astvatcamayr” Medical Center)
դիմել է 163 հիվանդ, որոնցից 113-ը հոսպիտալացվել են:
«Շտապ օգնության» ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 23-ն է:
Վերակենդանացման բաժանմունք ընդունվել է 5 հիվանդ՝ բրոնխոպնևմանիայով,
ցնցումային սինդրոմով, անհայտ էթեոլոգիայով և ցնցումներով:
Վիրաբուժության բաժանմունք ընդունվել է սուր որովայնով 2 և
սուր ապենդիցիտով 1 հիվանդ:
Սոմատիկ բաժանմունք ընդունվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 5
մարդ:
Նորածնային պաթոլոգիա ընդունվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և
հիպերթերմիայով 1-ական հիվանդ:
MEDINFORM 06.09.2005

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական «Շտապ օգնության» հիվանդանոց օգոստոսի 11-20-ը
դիմել է 187 հիվանդ, որոնցից 131-ը հոսպիտալացվել են:
«Շտապ
օգնության»
ծառայության կողմից բերվել է 17 հիվանդ, որոնցից 8-ը սուր
ռեսպիրատոր հիվանդությամբ ընդունվել են սոմատիկ բաժանմունք:
Վերակենդանացման բաժանմունք է բերվել 2 հիվանդ՝ ալերգիկ ցանով և
ներարգանդային ինֆեկցիայով:
Վիրաբուժական բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 2 հիվանդ:
Վնասվածքաբանության բաժանմունք նույնպես ընդունվել է 2 հիվանդ՝ 1-ը՝ ձախ
նախաբազկի կտրած վերքով, իսկ մյուսը՝ աջ ձեռքի կոտրվածքով:
Նեյրովիրաբուժության բաժանմունք ընդունվել է ուղեղի ցնցումով 1 հիվանդ:
MEDINFORM 24.08.2005

Հուլիսի 21-30-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 174 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել
են 121-ը:
Շտապ օգնության ծառայութան կողմից բերված 16 հիվանդներն ընդունվել են հետևյալ
բաժանմունքներ՝
Վիրաբուժական
բաժանմունք ընդունվել է սուր ապենդիցիտով 1 հիվանդ, սոմատիկ բաժանմունք՝
թոքաբորբով, տոքսիկոզով և հիպերթերմիայով 1-ական հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք ընդունվել է գանգուղեղի պրավմայով 1, հիպերթերմիկ
ցնցումներով 2 հիվանդ:
Նեյրովիրաբուժական բաժանմունք ընդունվել է ուղեղի ցնցումով 2, գանգուղեղի
տրավմայով և ողնաշարի տրավմայով 1-ական հիվանդ:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդներից 5-ը չեն
հոսպիտալացվել:
MEDINFORM 02.08.2005

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի
(“Surb Astvatcamayr” Medical Center)
շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք
հուլիսի 1-20-ը ընդունվել են հետևյալ հիվանդները՝
1999թ ծնված աղջիկ՝
խրոնիկական կոլիտով, աղիների
դիզբակտերիոզով և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով:
Վարդաշենից 2004թ ծնված աղջիկ՝
սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայով,
փսխումային սինդրոմով և հիպովոլեմիկ շոկով:
1996թ ծնված տղա՝
հիպովոլեմիկ շոկով և փսխումային սինդրոմով:
Խարբերդից 2005թ ծնված աղջիկ՝ ինֆեկցիոն
տոքսիկ շոկով:
2003թ ծնված
աղջիկ՝
ցնցումային սինդրոմով:
2005թ ծնված աղջիկ՝
հիպերթերմիկ ցնցումային սինդրոմով:
1995թ ծնված տղա՝
ցնցումային սինդրոմով:
2003թ ծնված տղա՝ |