|
| ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ 2005-2004 |
| |
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2005 թվականի դեկտեմբերի 11-20-ը դիմել է 151 հիվանդ, որոնցից 116-ը հոսպիտալացվել են: Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 27-ն է:
Սոմատիկ բաժանմունք բերվել է 10 հիվանդ, որից 9-ը սուր ռեսպիրատոր հիվանդությամբ, 1-ը՝ կեղծ կռուպով:
Վերակենդանացման բաժանմունք բերվել է թոքաբորբով, սուր լարինգոտրախեիտով 2-ական, ցնցումային սինդրոմով, կեղծ կռուպով, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և հիպերթերմիկ ցնցումներով 1-ական հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք բերված հիվանդների թիվը 3-ն է՝ 2-ը սուր ապենդիցիտով, 1-ը՝ սուր որովայնով:
Նյարդաբանական բաժանմունք բերվել է ցնցումային սինդրոմով և սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 1-ական հիվանդ:
Վնասվածքաբանության բաժանմունք բերվել է ձախ սրունքի կոտրվածքով 1 հիվանդ: ԼՂՀ-ից, Կոտայքի մարզից և Վրաստանից շտապ օգնության ծառայությունը բերել է 1-ական հիվանդ: |
|
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2005 թվականի դեկտեմբերի 1-10-ն դիմել է 126 հիվանդ, որոնցից 97-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 20-ն է:
Սոմատիկ բաժանմունք բերվել է 5 հիվանդ, որոնցից 6-ը հիպերթերմիկ ցնցումներով, 1-ը ցնցումային սինդրոմով, 2-ը վերին շնչուղիների հիվանդությամբ:
Վերակենդանացման բաժանմունք բերվել է 4 հիվանդ՝ 2-ը հիպերթերմիկ ցնցումներով և ստոծանու ճողվածքով ու կոմայով 1-ական հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք բերվել է սուր որովայնով 2 հիվանդ: |
|
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2005 թվականի նոյեմբերի 21-30-ը դիմել է 178 հիվանդ, որոնցից 133-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 19-ն է:
Սոմատիկ բաժանմունք բերվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 2 և բրոնխոպնևմանիայով 1 հիվանդ:
Վիրաբուժական բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 4 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք տեղափոխված հիվանդների թիվը 6-ն է՝ սուր ապենդիցիտով, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և բրոնխոպնևմանիայով:
Նեյրովիրաբուժական բաժանմունք բերվել է գանգուղեղային տրավմայով 1 հիվանդ:
Թոքային բաժանմունք բերվել է սուր որովայնով 1 հիվանդ:
Հանրապետության մարզերից տեղափոխված հիվանդների թիվը 4-ն է: |
|
2005 թվականի նոյեմբերի 1-20-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 333 հիվանդ, որոնցից 251-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 39-ն է:
Սոմատիկ բաժանմունք բերվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 3, սուր լարինգոտրախեիտով և կեղծ կռուպով 1-ական մարդ:
Վիրաբուժության բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 7 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք բերվել է 17 հիվանդ, որոնցից 2-ը Կոտայքի մարզից:
Նյարդաբանական բաժանմունք բերվել է ցնցումային սինդրոմով և կոմատոզ վիճակով 1-ական հիվանդ:
Նեյրովիրաբուժության բաժանմունք բերվել է գլխուղեղի տրավմայով 1 հիվանդ:
Վնասվածքաբանության բաժանմունք բերվել է 2 հիվանդ:
Շտապ օգնության ծառայության կողմից ԲԿ է բերվել նաև սննդային թունավորումով 3 մարդ: |
|
Հայաստանի առողջապահական հիմնարկներում որակի կառավարման սիստեմի ներդրման արդյունքում բժիշկներն ու հիվանդներն իրենց բավարարված կզգան:
2005 թվականի նոյեմբերի 11-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ներկայացնելով նշված սիստեմի ներդրման արդյունավետությունը՝ Համաշխարհային բանկի որակի և մենեջմենթի մասնագետ Րաֆֆի Սեմերջյանը նշեց, որ որակի կառավարման 8 սկզբունքներից 1-ինը հաճախորդների վրա կենտրոնանալն է. «Եթե ուզում ենք առողջապահական հիմնարկները շահույթ ստանան, պետք է բավարարենք հաճախորդի պահանջը՝ լիարժեք ու կարճատև բուժում իրականացնելով»:
Նշենք, որ որակի կառավարման սիստեմ ներդրված է եվրոպական առաջատար բուժհիմնարկներում, այն երկարատև գործընթաց է և կարող է տևել մի քանի տարի:
Հայաստանում մինչ օրս «Դիագնոստիկա» ԲԿ-ն միակն է, որտեղ ներդրվել է նշված սիստեմը:
Համաշխարհային բանկը մտադիր է մայրաքաղաքի 2 բումիավորումներում ներդնել այն, որոնցից մեկը «Սուրբ Աստվածամայր» բուժմիավորումն է:
11.11.2005 MEDIAINFORM |
|
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2005 թվականի հոկտեմբերի 21-31-ը դիմել է 169 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել են 131-ը:
Սոմատիկ բաժանմունք տեղափոխվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 5 մարդ:
Վերակենդանացման բաժանմունք ընդունվել է 6 հիվանդ, որից ուղեղի ցնցումով և կերակրափողի էրոզիայով հիվանդներ Արմավիրի մարզից և մարյրաքաղաքից գլխուղեղի տրավմայով, գլխուղեղի ցնցումով, հիպերթրեմիկ ցնցումներով և սուր լարինգոտրախեիտով 1-ական հիվանդներ:
Նեյրովիրաբուժական բաժանմունք բերվել է ուղեղի ցնցումով 1 հիվանդ:
Թոքային բաժանմունք՝ սուր ապենդիցիտով 1 հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք բերվելէ սուր ռեսպիրատոր հիվանդության տոքսիկ տեսակով 1 հիվանդ: |
|
Համաշխարհային բանկը Հայաստանի առողջապահական բուրգերում ներդնելու է որակի կառավարման սիստեմ: Առաջինը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն է, որտեղ 2005 թվականի հոկտեմբերի 27-ին ՀԲ-ի որակի և մենեջմենթի մասնագետ Րաֆֆի Սեմերջյանը ներկայացրեց նշված սիստեմի ներդրման նպատակներն ու արդյունավետությունը:
Որակի կառավարման սիստեմ ներդրված է եվրոպական առաջատար բուժհիմնարկներում, այն երկարատև գործընթաց է և կարող է տևել մի քանի տարի:
Ըստ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների՝ որակի ապահովումը լիարժեք ու կարճատև բուժումն է, որը գնահատելու է միայն հիվանդը:
ՀԲ-ի մասնագետը համամիտ է նշվածի հետ՝ միաժամանակ փաստելով, որ լիարժեք ու կարճատև բուժման համար էլ հենց պետք է ներդնել որակի կառավարման սիստեմը, որի շնորհիվ իրեն բավարարված կզգա և հիվանդը, և բժիշկը: Ըստ այդմ՝ բուժհիմնարկին կտրվի ISO 9000 հավաստագիր (ISO-ն ստանդարտացման միջազգային կազմակերպություն է, որը հիմնվել է 1947թ-ին Ժնևում), որը առողջապահական կազմակերպություններին թույլ է տալիս զարգացնել միջազգային կապերը, բարձրացնում է բժիշկների շահագրգռվածությունը, կրճատում է այն ծախսերը, որոնք չեն ապահովում ցանկալի որակ, բարելավում է ընկերության մասնագիտական իմիջը:
«Որակի սիստեմի ներդրման շնորհիվ բուժիմնարկներն անընդհատ կկատարելագործվեն»,- հավաստում է ՀԲ-ի մասնագետը:
Մինչ օրս «Դիագնոստիկա» ԲԿ-ն ողջ Անդրկովկասում և Հայաստանում միակն է, որտեղ ներդրվել է նշված սիստեմը, սակայն ոչ թե ՀԲ-ի օժանդակությամբ, այլ՝ սեփական միջոցներով:
Անդրկովկասի բուժհիմնարկներում նման փորձ դեռևս չի իրականացվել:
Իսկ ինչու է ՀԲ-ն սիստեմի ներդրման համար ընտրել Հայաստանի բուժհիմնարկները՝ MEDINFORM-ի հարցին Րաֆֆի Սեմերջյանը պատասխանեց. «Պարզապես փորձեր են արվում բարելավել Հայաստանի առողջապահական համակարգը»:
28.10.2005 MEDIAINFORM |
|
Մեր հասարակության մեջ հաճախ են հանդիպում ծնողներ, ովքեր ծննդաբերելուց հետո առանց խղճի խայթի հրաժարվում են իրենց երեխաներից՝ թողնելով անօգնական:
Հանդիպում են նաև այնպիսի դեպքեր, երբ ծնողները բժիշկներին առաջարկում են սպանել իրենց նորածին հիվանդ երեխաներին: Բժիշկն ամեն գնով պայքարում է երեխայի կյանքի համար, սակայն ծնողը չի ցանկանում բուժման վրա ժամանակ ու փող ծախսել:
Հարց է առաջանում՝ ո՞վ է մեղավոր, որ երեխան ծնվել է հիվանդ՝ ծնողնե՞րը, բժիշկնե՞րը, թե՞ կյանքի պայմանները:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նեկայումս խնամվում է ծնողների կողմից լքված 6 երեխա, որոնցից 1-ը լիովին առողջ է: Երեխաներից 3-ը գտնվում են նորածնային պաթոլոգիայի բաժանմունքում:
Իվետա Ավետիսյանը ծնվել է սեպտեմբերի 24-ին: Երեխան ունի ողնաշարի ճողվածք: Երբ ծնողներն այդ մասին իմացել են, նրանից հրաժարվել են: Երեխան վիրահատվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում և այժմ իրեն լավ է զգում:
Մարիամ Մանուկյանը ծնվել է սեպտեմբերի 3-ին 1կգ 200գ քաշով և առողջական խնդիրներ չունի: Ընտանիքի 5-րդ երեխան է, այդ պատճառով էլ անցանկալի է: Ծնողները լքելով նրան՝ պատճառաբանել են, թե պահելու հնարավորություն չունեն:
Ռուզաննա Եգորյանը նույնպես լքվել է ծնողների կողմից: Նա ծնվել է օգոստոսի 16-ին մի քանի արատով՝ դաունի սինդրոմով և բացակայում է հաստ աղու անցքը:
Նեյրովիրաբուժության բաժանմունքում խնամվում է ծնողներից լքված ողնուղեղի ճողվածքով 3 երեխա՝ Արաբո Նազարյանը, Ալլա Դավթյանը և Մելինե Հարությունյանը: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալլա Հարությունյանը ծնողների նման պահվածքը բարբարոսություն է համարում՝ ընդգծելվ՝ երեխան իր չէ, որ նրանից հեշտությամբ հրաժարվեն, այնինչ ծնողներն ուղղակի լրացնում են հրաժարականի փաստաթղթերը և գնում՝ չմտածելով երեխայի հետագա ճակատագրի մասին:
«Որքան էլ երեխային լավ ենք խնամում, միևնույն է նրանք ամեն ինչ տեսնում, զգում են և մշտապես թախծոտ հայացք ունեն»,- ընդգծում է Ալլա Հարությունյանը՝ հավելելով, որ դարեր շարունակ հայ մայրը համավել է հոգատար ու բարի, սակայն այսօր մեր հասարակությունը կորցրել է իր հոգին:
Մասնագետը նշում է նաև, որ իրենց երեխաներին լքող ծնողների համար հատուկ օրենք պետք է մշակվի, որպեսզի նրանք անպատիժ չհրաժարվեն երեխայից:
17.10.2005 MEDIAINFORM |
|
Փոքրիկ Սամվելը 4 ամսական էր, երբ 2005 թվականի ապրիլին տեղափոխվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:
Բժիշկները նրա վիճակը անհույս էին համարում, քանի որ տղան ուներ 2 բնածին արատ ստոծանու ճողվածք և տրախեոմալյացիա (tracheomegalia) (շնչափողի փափկեցում): Այդ պատճառով արհեստական շնչառությամբ էր ապրում:
Շուրջ 6 ամիս վերակենդանացման բաժանմունքում բուժվելուց հետո, փոքրիկը օրերս դուրս է գրվել:
Ինչպես MEDINFORM-ին տեղեկացրեց վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը, ի շնորհիվ բժիշկների հոգատար վերաբերմունքի տղայի առողջական վիճակը բավարար է գնահատվում՝ ստոծանու արատը վիրահատվել է, իսկ շնչափողի փափկեցումը բուժվել դեղորայքով:
15.10.2005 MEDIAINFORM |
|
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2005 թվականի հոկտեմբերի 1-10-ն ընդունվել է 144 հիվանդ, որոնցից 104-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից մայրաքաղաքից բերվել են հետևյալ հիվանդները՝ վնասվածքաբանության բաժանմունք բերվել է նախաբազկի հոդի շրջանի կոտրվածքով հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք բերվել են ուղեղի ցնցումով, տրավմատիկ շոկով, գանգուղեղային տրավմայով, ցնուցումային սինդրոմով և անհայտ էթեոլոգիայով հիվանդներ:
Սոմատիկ բաժանմունք բերվել են ալերգիկ ռեակցիայով, սուր ռեսպիրատոր հիվանդության տոքսիկ տեսակով և ցնցումային սինդրոմով հիվանդներ:
Դիմածնոտային բաժանմունք բերվել է քթի միջնապատի կոտրվածքով 1 հիվանդ:
Ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել շտապ օգնության ծառայության կողմից բերված սուր որովայնով 2, հետցնցումային սինդրոմով, սուր ապենդիցիտով և սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 1-ական հիվանդի:
Հանարապետության մարզերից շտապ օգնության ծառայությունը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխել է հետևյալ հիվանդներին՝ Ապարանից վնասվածքաբանական բաժանմունք՝ ձախ ազդրի կոտրվածքով հիվանդ:
Գեղարքունիքի մարզից՝ սուր տոքսիկոզով հիվանդ:
Վանաձորից վերակենդանացման բաժանմունք տեղափոխվել են ողնուղեղային ճողվածքով և անհասությամբ հիվանդներ:
Էջմիածնից սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 1 երեխա բերվել է վերակենդանացման բաժանմունք:
Նոյեմբերյանից նյարդաբանական բաժանմունք բերվել է էպիլեպսիկ ցնցումներով հիվանդ:
Չարենցավանից նյարդաբանական բաժանմունք բերվել է ցնցումային սինդրոմով հիվանդ:
Վանա ձորից հիպերթերմիկ սինդրոմով հիվանդ է տեղափոխվել նյարդաբանական բաժանմունք:
Մարտունուց վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել ներարգանդային ինֆեկցիայով հիվանդ:
Արարատից նեյրոինֆեկցիայով հիվանդ է տեղափոխվել նյարդաբանական բաժանմունք: |
|
Լենինգրադից Հայաստան ժամանած հայազգի հայտնի նեյրովիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը 2005 թվականի հոկտեմբերի 4-8-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կատարել է 4 վիրահատություն:
Վիրահատվել են հատուկ բարդության դեպքերը:
Վիրահատվել է 8-ամյա աղջկա ուղեղի ուռուցքը: Ներկայումս նրա առողջական վիճակը բավարար է գնահատվում: Ուղեղի ուռուցքի վիրահատության է ենթարկվել նաև 8 ամսական 1 աղջիկ: Վիրահատվել են նաև 2 երեխայի ողնաշարի շրջանի ուռուցքները:
13.10.2005 MEDIAINFORM |
|
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2005 թվականի սեպտեմբերի 21-30-ը դիմել է 175 հիվանդ, որոնցից 137-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 19-ն է: Այդ թվում վիրաբուժության բաժանմունք բերվել է 4 հիվանդ՝ կրծքավանդակի ծակած վերքով, սուր որովայնով և սուր ապենդիցիտով:
Սոմատիկ բաժանմունք բերվել է հիպերթերմիկ ցնցումներով 1 և սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 2 մարդ:
Վերակենդանացման բաժանմունք բերվել է թոքաբորբով, անհասությամբ, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, հիպերթերմիկ շոկով 1-ական, գլխուղեղի տրավմայով 2 և ցնցումային սինդրոմով 3 հիվանդ:
Նյարդաբանական բաժանմունք բերվել է սուր նեյրոինֆեկցիայով 1 հիվանդ: Նշված ժամանակա-հատվածում ԲԿ ընդունված հիվանդներից 2-ը Կոտայքից և Արարատից են, իսկ 1-ը՝ ԼՂՀ-ից: |
|
2005 թվականի սեպտեմբերի 11-20-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 156 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել է 116-ը:
«Շտապ օգնության» ծառայության կողմից բերվել է 13 հիվանդ, այդ թվում նյարդաբանական բաժանմունք են բերվել հետցնցումային վիճակով, էպիլեպսիկ նոպաներով և հիպերթերմիկ ցնցումներով հիվանդներ:
Վերակենդանացման բաժանմունք է բերվել գանգուղեղային տրավմայով 1 հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 2 հիվանդ:
Սոմատիկ բաժանմունք է բերվել սուր ռեսպիրատոր հիվանդության տոքսիկ տեսակով 2 հիվանդ:
Գաստրոէնտերոլոգիական բաժանմունք բերվել է աղիքային խիտով 1 հիվանդ:
Ուղեղի ցնցումով 1 հիվանդ էլ բերվել է նեյրովիրաբուժության բաժանմունք:
Հիվանդներից 45-ը հանրապետության տարբեր մարզերից են, մեծամասամբ Արմավիրից և Արարատից:
Արմավիրից նեյրովիրաբուժության բաժանմունք տեղափոխվել է 1, քիթ-կոկորդ հիվանդությունների բաժանմունք՝ 2, սոմատիկ բաժանմունք՝ 3, նորածնային պաթոլոգիա՝ 2 և վերակենդանացման բաժանմունք՝ 1 հիվանդ:
Արարատից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 3, քիթ-կոկորդ հիվանդությունների, վնասվածքաբանության և վիրաբուժության բաժանմունք՝ 1-ական հիվանդ:
Արագածոտնից 2 հիվանդ ընդունվել է սոմատիկ, իսկ 1-ը՝ վերակենդանացման բաժանմունք:
ԼՂՀ-ից քիթ-կոկորդ հիվանդությունների բաժանմունք բերվել է 2 հիվանդ:
Սյունիքից 1-ական հիվանդ ընդունվել է վնասվածքաբանության, նեյրովիրաբուժության և սոմատիկ բաժանմունքներ:
Գեղարքունիքի մարզից սոմատիկ բաժանմունք է տեղափոխվել 2 հիվանդ:
Լոռու և Շիրակի մարզերից բերվել է 1-ական հիվանդ: |
|
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2005 թվականի սեպտեմբերի 1-10-ը դիմել է 124 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել են 102-ը:
«Շտապ օգնության» ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 21-ն է: Այդ թվում վիրաբուժական բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 2 և սուր ռեսպիրատոր հիվանդության տոքսիկ տեսակով 1 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք ընդունվել է ցնցումային սինդրոմով, ուղեղի ցնցումով, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և որովայնի վնասվածքով 1-ական հիվանդ:
Սոմատիկ բաժանմունք է ընդունվել սուր ռեսպիրատոր հիվանդության տոքսիկ տեսակով 3, հիպերթերմիայով, սուր բրոնխոպնևմանիայով և ալիմենտար գաստրիտով 1-ական հիվանդ:
Նեյրովիրաբուժության բաժանմունք բերվել են գլխուղեղի վնասվածքով, ձախ քունքի շրջանի սալջարդով և ուղեղի ցնցումով հիվանդներ:
Նորածնային պաթոլոգիա է բերվել ներարգանդային ինֆեկցիայով 1 երեխա:
Մարզերից դիմած հիվանդների թիվը 51-ն է, որից 20-ը՝ Արմավիրից, 18-ը՝ Արարատից, 4-ական հիվանդ Արագածոտնից, 1-ական՝ Շիրակից և Տավուշից և 3-ը՝ Կոտայքից: |
|
2005 թվականի օգոստոսի 22-31-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 163 հիվանդ, որոնցից 113-ը հոսպիտալացվել են:
«Շտապ օգնության» ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 23-ն է:
Վերակենդանացման բաժանմունք ընդունվել է 5 հիվանդ՝ բրոնխոպնևմանիայով, ցնցումային սինդրոմով, անհայտ էթեոլոգիայով և ցնցումներով:
Վիրաբուժության բաժանմունք ընդունվել է սուր որովայնով 2 և սուր ապենդիցիտով 1 հիվանդ:
Սոմատիկ բաժանմունք ընդունվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 5 մարդ:
Նորածնային պաթոլոգիա ընդունվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և հիպերթերմիայով 1-ական հիվանդ: |
|
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական «Շտապ օգնության» հիվանդանոց 2005 թվականի օգոստոսի 11-20-ը դիմել է 187 հիվանդ, որոնցից 131-ը հոսպիտալացվել են:
«Շտապ օգնության» ծառայության կողմից բերվել է 17 հիվանդ, որոնցից 8-ը սուր ռեսպիրատոր հիվանդությամբ ընդունվել են սոմատիկ բաժանմունք:
Վերակենդանացման բաժանմունք է բերվել 2 հիվանդ՝ ալերգիկ ցանով և ներարգանդային ինֆեկցիայով:
Վիրաբուժական բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 2 հիվանդ:
Վնասվածքաբանության բաժանմունք նույնպես ընդունվել է 2 հիվանդ՝ 1-ը՝ ձախ նախաբազկի կտրած վերքով, իսկ մյուսը՝ աջ ձեռքի կոտրվածքով:
Նեյրովիրաբուժության բաժանմունք ընդունվել է ուղեղի ցնցումով 1 հիվանդ: |
|
2005 թվականի հուլիսի 21-30-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 174 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել են 121-ը:
Շտապ օգնության ծառայութան կողմից բերված 16 հիվանդներն ընդունվել են հետևյալ բաժանմունքներ՝ Վիրաբուժական բաժանմունք ընդունվել է սուր ապենդիցիտով 1 հիվանդ, սոմատիկ բաժանմունք՝ թոքաբորբով, տոքսիկոզով և հիպերթերմիայով 1-ական հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք ընդունվել է գանգուղեղի պրավմայով 1, հիպերթերմիկ ցնցումներով 2 հիվանդ:
Նեյրովիրաբուժական բաժանմունք ընդունվել է ուղեղի ցնցումով 2, գանգուղեղի տրավմայով և ողնաշարի տրավմայով 1-ական հիվանդ:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդներից 5-ը չեն հոսպիտալացվել: |
|
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք 2005 թվականի հուլիսի 1-20-ը ընդունվել են հետևյալ հիվանդները՝ 1999թ ծնված աղջիկ՝ խրոնիկական կոլիտով, աղիների դիզբակտերիոզով և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով:
Վարդաշենից 2004թ ծնված աղջիկ՝ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայով, փսխումային սինդրոմով և հիպովոլեմիկ շոկով:
1996թ ծնված տղա՝ հիպովոլեմիկ շոկով և փսխումային սինդրոմով:
Խարբերդից 2005թ ծնված աղջիկ՝ ինֆեկցիոն տոքսիկ շոկով:
2003թ ծնված աղջիկ՝ ցնցումային սինդրոմով:
2005թ ծնված աղջիկ՝ հիպերթերմիկ ցնցումային սինդրոմով:
1995թ ծնված տղա՝ ցնցումային սինդրոմով:
2003թ ծնված տղա՝ էգզոկեն թունավորումով և բերանի խոռոչի քիմիական այրվածքով:
2004թ ծնված տղա՝ փսխումային սինդրոմով և հիպովոլեմիկ շոկով:
2003թ ծնված աղջիկ՝ փսխումային սինդրոմով և հիպովոլեմիկ շոկով:
1990թ ծնված տղա՝ փսխումային սինդրոմով և հիպովոլեմիկ շոկով:
2004թ ծնված տղա՝ ցնցումային սինդրոմով, ուղեղի այտուցով, երկկողմանի օջախային բրոնխոպնևմանիայով և շնչառական անբավարարությամբ:
Մարզերից ընդունված հիվանդների թիվը 12-ն է՝ Շիրակի մարզից 2001թ ծնված տղա՝ էգզոկեն թունավորումով, կերակրափողի այրվածքով, բերանի խոռոչի և ստամոքսի քիմիական այրվածքով:
Արարատի մարզից 2005թ ծնված աղջիկ՝ երկկողմանի օջախային բրոնխոպնևմանիայով և շնչառական անբավարարությամբ:
Հաղթանակ գյուղից 2005թ ծնված աղջիկ՝ հիպերթերմիկ ցնցումային սինդրոմով:
Արմավիրի մարզից ընդունվել է 4 հիվանդ՝ 2005թ ծնված տղա՝ հիպովոլեմիկ շոկով, 2005թ ծնված տղա՝ պորտի շրջանի ֆլեգմոնայով և սեպտիկ վիճակով, 2002թ ծնված տղա՝ փսխումային սինդոմով և հիպովոլեմիկ շոկով և 2005թ ծնված տղա՝ ստամոք-աղիքային արյունահոսությամբ և հեմորագիկ շոկով:
Արարատի մարզից նույնպես ընդունվել է 4 հիվանդ՝ 2005թ ծնված տղա օջախային բրոնխոպնևմանիայով, 2005թ ծնված տղա՝ օջախային բրոնխոպնևմանիայով և շնչառական անբավարարությամբ, 2001թ ծնված տղա՝ ալերգիկ մոլոքորով և 2002թ ծնված աղջիկ՝ բրոնխոպնևմանիայով և շնչառական անբավարարությամբ: |
|
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի շտապօգնության մանկական կլինիկական հիվանդանոց 2005 թվականի հուլիսի 1-20-ը դիմել է 439 հիվանդ, որոնցից 259-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 34-ն է, այդ թվում նորածնային պաթոլոգիա տեղափոխվել է 3 երեխա՝ երկկողմանի թոքաբորբով, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և արյունային փսխումով:
Վերակենդանացման բաժանմունք շտապօգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 11-ն է՝ գանգոսկրի և աջ ձեռքի կոտրվածքով 1, գանգուղեղի տրավմայով 2, ուղեղի ցնցումով 3, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 2, ուսի փակ կոտրվածքով և որովայնի սալջարդով՝ 1 և աջ ուսային հոդի մասնակի ոսկրային կոտրվածքով 1 երեխա:
Գեղարքունիքի մարզից վերակենդանացման բաժանմունք տեղափոխվել է գանգուղեղի ուռուցքով 1 երեխա:
Սոմատիկ բաժանմունք շտապօգնության ծառայության կողմից բերվել է 8 հիվանդ, որոնցից 5-ը սուր ռեսպիրատոր հիվանդությամբ, 2 հիվանդ ցնցումային սինդրոմով և 1՝ ուղեղի ցնցումով:
Թոքային բաժանմունք բերվել է 3 հիվանդ՝ սուր որովայնով 1 և սուր ապենդիցիտով 2:
Նեյրովիրաբուժական բաժանմունք բերվել է գլխի ճակատային հատվածի սալջարդով և ուղեղի ցնցումով 2 հիվանդ:
Վիրաբուժական բաժանմունք ընդունվել է սուր ապենդիցիտով 2 հիվանդ:
Նյարդային բաժանմունք ընդունվել է 2 հիվանդ, որոնցից 1-ը՝ Արագածոտնի մարզից:
Դիմածնոտային բաժանմունք ընդունվել է դեմքի պատռվածքով 1 հիվանդ:
|
|
«Սուրբ Աստվածամայր» շտապ օգնության մանկական հիվանդանոցում 2005 թվականի հունիս ամսին գրանցվել է 398 հաճախում: Նրանցից պետպատվերի շրջանակներում բուժվել է 291, իսկ վճարովի համակարգում՝ 39 հիվանդ: 135-ը եղել են մարզերից, իսկ 54-ն ընդունվել են շտապ օգնության կանչով: Ամենաբարձր հաճախումը գրանցվել է սոմատիկ բաժանմունքում՝ 110 , և դուրս են գրվել 119-ը (նաև նախորդ ամսվա հիվանդները), ամենացածրը՝ դիմածնոտային՝ 2, ովքեր դուրս են գրվել:
| Բաժանմունքներ |
Ընդունվել է |
Դուրս է գրվել |
| Նորածնային պաթոլոգիա |
42 |
44 |
| Սոմատիկ |
110 |
119 |
| Աղեստամոքսային |
19 |
22 |
| Նյարդաբանություն |
28 |
48 |
| Վերակենդանացում |
76 |
13 (4 մահ) |
| Ընդհանուր վիրաբուժություն |
58 |
54 |
| Նորածնային վիրաբուժություն |
7 |
7 |
| Կրծքային վիրաբուժություն |
34 |
14 |
| Նեյրովիրաբուժություն |
18 |
18 |
| Ընդունարան |
14 |
19 |
| Վնասվածքաբանություն և Օրթոպեդիա |
23 |
22 |
| Քիթ, կոկորդ, ականջ |
16 |
16 |
| Դիմածնոտային |
2 |
2 |
| Ընդամենը |
447 |
398 |
|
|
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի «Շտապ օգնության» մանկական հիվանդանոց 2005 թվականի մայիսի 22-31-ը դիմել է 193 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել են 140-ը, իսկ 53-ը ամբուլատոր օգնություն են ստացել:
«Շտապ օգնության» ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 17-ն է:
Վերակենդանացման բաժանմունք ընդունվել է սուր բրոնխոպնևմոնիայով 2, ցնցումային սինդրոմով և սուր լարինգոտրախեիտով 1-ական հիվանդ:
Նյարդաբանական բաժանմունք ընդունվել է սուր ռեսպերատոր հիվանդությամբ 1 և հիպերթերմիկ սինդրոմով 2 հիվանդ:
Սոմատիկ բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 5-ն է՝ սուր ռեսպերատոր հիվանդությամբ 2, հիպերթերմիկ ցնցումներով, սուր լարինգոտրախեիտով և ասթմատիկ բրոնխիտով 1-ական հիվանդ:
Նեյրովիրաբուժության բաժանմունք ընդունվել է գլխուղեղի ցնցումով 2 և գանգուղեղի վնասվածքով 1 հիվանդ:
Վնասվածքաբանության և վիրաբուժության բաժանմունքներ ընդունվել է սուր ապենդիցիտով և ձախ ոտքի կոտրվածքով 1-ական հիվանդ:
Հանրապետության մարզերից դիմած հիվանդների թիվը 41-ն է:
Արագածոտնի մարզից դիմած հիվանդների թիվը 3-ն է, որոնցից սուր բրոնխիտով և սուր ռեսպերատոր հիվանդությամբ 2 հիվանդ ընդունվել են սոմատիկ բաժանմունք և թարախային ինֆեկցիայով 1 հիվանդ՝ վերակենդանացման բաժանմունք:
Արմավիրի մարզից դիմած հիվանդների թիվը 13-ն է, որոնցից սուր ռեսպերատոր հիվանդությամբ 3, օջախային թոքաբորբով, սուր բրոնխիտով և հիպովոլեմիկ շոկով 1-ական հիվանդ ընդունվել են սոմատիկ բաժանմունք:
Վերակենդանացման բաժանմունք ընդունվել է միջատի կծածով և սուր գաստրիտով 2 հիվանդ, նյարդաբանական բաժանմունք՝ ցնցումային սինդրոմով 2, վնասվածքաբանության բաժանմունք՝ ձախ բազկոսկրի կոտրվածքով և ձախ նախաբազկի կոտրվածքով 2 և ընդունարանի բաժանմունք՝ ցնցումային սինդրոմով 1 հիվանդ:
Շիրակի մարզից թոքաբորբով 2 հիվանդ ընդունվել է թոքային բաժանմունք:
Կոտայքի մարզից դիմած հիվանդների թիվը 6-ն է, որոնցից սուր աղիքային արնահոսությամբ և աջակողմյան օղակված ճողվածքով 2 հիվանդ ընդունվել են վիրաբուժական բաժանմունք, վերակենդանացման բաժանմունք՝ պոլիտրավմայով 1 և ցնցումային սինդրոմով 2 և թոքային բաժանմունք՝ շնչուղիների բորբոքումով 1 հիվանդ:
Արարատի մարզից դիմած հիվանդների թիվը 9-ն է, որոնցից սուր ռեսպերատոր հիվանդությամբ 2 և սուր ապենդիցիտով 1 հիվանդ ընդունվել են ընդունարանի բաժանմունք, գլխուղեղի վնասվածքով 1 հիվանդ՝ նեյրովիրաբուժության բաժանմունք, ձախ ձեռքի կոտրվածքով 1 հիվանդ՝ վնասվածքաբանության բաժանմունք, խրոնիկ խոլեցիստիտով 1 հիվանդ՝ գաստրոէնտերոլոգիայի բաժանմունք, հիպովոլեմիկ շոկով 1 հիվանդ՝ վերակենդանացման բաժանմունք և դիմածնոտի թարախակույտով 2 հիվանդ՝ դիմածնոտային բաժանմունք:
Տավուշի մարզից դիմած 1 հիվանդ՝ սուր էնցեֆալիտով ընդունվել է նյարդաբանական բաժանմունք:
Գեղարքունիքի մարզից դիմած հիվանդների թիվը 6-ն է, որոնցից ցնցումային սինդրոմով 4 և էպիլեպսիայով 1 հիվանդ ընդունվել են նյարդաբանական բաժանմունք և ցնցումային սինդրոմով 1 հիվանդ՝ վերակենդանացման բաժանմունք:
|
|
2005 թվականի հունիսի 3-ին Շենգավիթի շրջանի ոստիկանության կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի «Շտապ օգնության» մանկական հիվանդանոցի սոմատիկ բաժանմունք է տեղափոխվել 11 ամսական կորեացի երեխա: Փոքրիկ Արթուր Վոնին լքել էր մայրը:
Ըստ ոչ հավաստի տվյալների՝ մայրը Արթուրին թողել է մի կնոջ մոտ, որն էլ երեխային հանձնել է ոստիկանությանը: Տվյալներ կան, որ տղայի մայրն ունի նաև 3 երեխա, ովքեր նույնպես գտնվում են տարբեր մանկատներում:
Երեխան հոսպիտալացվել է, որտեղ էլ հիվանդանոցի բուժաշխատողների հոգատար վերաբերմունքի շնորհիվ ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն:
Բուժհետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երեխան գտնվում է առողջ վիճակում: Նրա մոտ ախտորոշվել է միայն սիտուս ինվերզուս (օրգանների հակառակ դասավորվածություն՝ սիրտը աջ կողմում, լյարդը՝ ձախ):
Մանկատների հետ պայմանավորվածության համաձայն՝ երեխան հունիսի 2-ին կտեղափոխվի մանկատուն:
03.06.2005 MEDIAINFORM |
|
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական «Շտապ օգնության» հիվանդանոց վերակենդանացման բաժանմունք 2005 թվականի մայիսի 11-21-ը ընդունվել է 24-ը հիվանդ:
Արարատի մարզից ընդունվել է 3 հիվանդ՝ հիպովոլեմիկ շոկով և ստամոքսաղիքային արյունահոսությամբ 4 տարեկան երեխա, աղիքային հետվիրահատական կպումային անանցանելիությամբ 5 տարեկան, ողնուղեղային ճողվածքով 15 օրական և որովայնի խոռոչի աջ շրջանի հետվիրահատական վիճակով 5 տարեկան երեխաներ:
Բաժանմումք են ընդունվել սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայով և հիպերթերմիկ ցնցումներով՝ 2, ցնցումային սինդրոմով՝ 4, սուր ռեսպերատոր հիվանդությամբ և հիպովոլեմիկ շոկով՝ 6, սուր գաստրիտով՝ 3, ներուղեղային արնազեղումով, երկկողմանի բրոնխոպնևմոնիայով, շնչառական անբավարարությամբ, սուր լարինգոտրախեիտով, գանգուղեղային վնասվածքով և աջ ազդրի կոտրվածքով 1-ական հիվանդ:
Արմավիրի մարզից բաժանմունք է ընդունվել 4 հիվանդ՝ սուր ապենդիցիտով՝ 3 և ցնցումային սինդրոմով՝ 1 հիվանդ:
|
|
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական «Շտապ օգնության» հիվանդանոց 2005 թվականի մայիսի 11-21-ը դիմել է 172 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել են 115-ը իսկ 57-ը ամբուլատոր օգնություն են ստացել:
«Շտապ օգնության» ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 20-ն է:
Սոմատիկ բաժանմունք ընդունվել է 6 հիվանդ՝ սուր ռեսպերատոր հիվանդությամբ՝ 3, հիպերթեմիկ ցնցումներով, երկկողմանի բրոնխոպնևմոնիայով և ցնցումային սինդրոմով 1-ական հիվանդ:
Շնչուղիների բորբոքումով 2 հիվանդ ընդունվել է թոքային բաժանմունք:
Վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել է աջ ոտքի կոտրվածքով և ձախ ձեռքի կոտրվածքով 2 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 8-ն է ՝ սուր շնչառական անբավարարությամբ՝ 3, սուր բրոնխոպնևմոնիայով՝ 1, կեղծ կռուպով և ցնցումային սինդրոմով 2-ական հիվանդ: Սուր ռեսպերատոր հիվանդությամբ 2 հիվանդ ընդունվել է պաթոլոգիայի բաժանմունք:
Հանրապետության մարզերից ընդունված հիվնադների թիվը 17-ն է. Արմավիրի մարզից դիմել է 7 հիվանդ, որոնցից 2-ը սուր ապենդիցիտով ընդունվել են վիրաբուժության բաժանմունք, 3-ը ցնցումային սինդրոմով՝ նյարդաբանական բաժանմունք և 2-ը խրոնիկ տոնզիլիտով՝ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք:
Արարատի մարզից դիմել է 6 հիվանդ, որոնցից 2-ը սուր ապենդիցիտով ընդունվել են վիրաբուժության բաժանմունք, 2-ը սուր ռեսպերատոր հիվանդությամբ, 1-ը աղեստամոքսային արյունահոսությամբ՝ վերակենդանացման բաժանմունք և 1-ը գանգոսկրի շրջանի դեֆեկտով՝ նեյրովիրաբուժության բաժանմունք:
Կոտայքի մարզից դիմել է 2 հիվանդ, որոնցից 1-ը աճուկային ճողվածքով ընդունվել է վիրաբուժության բաժանմունք, իսկ մյուսը սուր բրոնխիտով՝ թոքային բաժանմունք:
Սյունիքի մարզից 1 հիվանդ հետայրվածքային վիճակով ընդունվել է վնասվածքաբանության բաժանմունք:
Լեռնային Ղարաբաղից 1 հիվանդ ցնցումային սինդրոմով ընդունվել է նյարդաբանական բաժանմունք:
|
|
| «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց հաճախած հիվանդների տվյալները |
Հունվար |
Փետրվար |
Մարտ |
Ապրիլ |
| Հաճախումներ |
260 |
240 |
267 |
345 |
| Նորածնային պաթոլոգիա |
19 |
19 |
27 |
34 |
| Սոմատիկ հիվանդությունների |
54 |
45 |
51 |
85 |
| Գաստրոէներոլոգիայի |
18 |
20 |
9 |
23 |
| Նյարդաբանության |
26 |
22 |
24 |
43 |
| Վերակենդանացման |
52 |
46 |
57 |
22 |
| Ընդհանուր վիրաբուժության |
31 |
24 |
39 |
39 |
| Նորածինների վիրաբուժ. բաժնմունք |
12 |
3 |
1 |
8 |
| Կրծքային վիրաբուժության |
15 |
17 |
19 |
16 |
| Նեյրովիրաբուժության |
16 |
15 |
12 |
12 |
| Վնասվածքաբանության և օրթոպեդիայի |
17 |
10 |
7 |
12 |
| Ընդունարանի բաժ. |
9 |
10 |
12 |
18 |
| Պետպատվերով բուժվածների թիվը |
197 |
229 |
248 |
321 |
| Վճարովի բուժվածների թիվը |
18 |
16 |
16 |
26 |
| Շտապօգնության տվյալները |
46 |
32 |
56 |
39 |
| Մարզերից դիմած հիվանդների քանակը |
94 |
87 |
81 |
144 |
|
|
2005 թվականի մարտի 1-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական «Շտապ օգնության» հիվանդանոցի նեյրովիրաբուժության բաժանմունք է ընդունվել 2005թ փետրվարի 28-ին Արարատի մարզի Նորակերտ գյուղում ծնված տղա երեխա, որի մոտ ախտորոշվել է ողնուղեղային ճողվածք:
Մայրը հրաժարվել է որդուց՝ նրան թողնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում:
Փոքրիկ Արմենին վիրահատել են: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի աշխատակազմի հոգատար և անշահախնդիր վերաբերմունքի շնորհիվ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Մայրը տեղեկանալով որդու առողջական վիճակի կայունացման մասին՝ հրաժարվել է իր գրած դիմումից և մայիսի 6-ին նոր դիմում է ներկայացրել ԲԿ-ի տնօրինությանը՝ որդուն հետ վերցնելու խնդրանքով:
14.05.2005 MEDIAINFORM |
|
2003թ-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական «Շտապ օգնության» հիվանդանոց ընդունվել է 3448 հիվանդ, որից 3101-ը բուժվել է պետպատվերի շրջանակներում:
Նորածնային պաթոլոգիայի բաժանմունք ընդունվել է 318 հիվանդ:
Սոմատիկ բաժանմունք՝ 511, գաստրոէնտերոլոգիայի բաժանմունք՝ 171, նյարդաբանական բաժանմունք 332, վերակենդանացման բաժանմունք՝ 575, ընդհանուր վիրաբուժության բաժանմունք՝ 426 հիվանդ:
Կրծքի հասակի երեխանների բաժանմունք ընդունվել է 261 հիվանդ, իսկ կրծքային վիրաբուժության բաժանմունք՝ 260 հիվանդ:
Նեյրովիրաբուժության բաժանմունք ընդունվել է 180, վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք՝ 242 հիվանդ:
Մարզերից ընդունված հիվանդների թիվը 665-ն է, իսկ «Շտապ օգնության» ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 566 է:
Ընդունարան դիմել է 172 մարդ:
2003թ-ի համեմատ 2004թ-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական «Շտապ օգնության» հիվանդանոց ընդունվել է 3668 հիվանդ, որից 3305-ը բուժվել է պետպապվերի շրջանակներում:
Նորածնային պաթոլոգիայի բաժամունք ընդունվել է 340 հիվանդ:
Սոմատիկ բաժանմունք՝ 556, գաստրոէներոլոգիայի բաժանմունք՝189, նյարդաբանության բաժանմունք՝ 344, վերակենդանացման բաժանմունք՝ 618, ընդհանուր վիրաբուժության բաժանմունք՝ 435 հիվանդ:
Կրծքի հասակի երեխանների բաժանմունք ընդունվել է 225 հիվանդ իսկ կրծքային վիրաբուժության բաժանմունք՝ 372:
Նեյրովիրաբուժության բաժանմունք ընդունվել է 199, վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք՝ 250 հիվանդ:
2003թ-ի համեմատ 2004թ-ին բժշկական կենտրոն մարզերից ընդունված հիվանդների քանակը ավելացել է 570-ով:
«Շտապ օգնության» ծառյության կողմից բերված հիվանդների թիվը 441-ն է:
Ընդունարան դիմել է 140 մարդ:
|
|
Հիշեցնենք, որ 2005 թվականի մայիսի 7-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից «Շտապ օգնության» ծառայության կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական «Շտապ օգնության» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել 3 տարեկան աղջիկ, որի մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի ուռուցք: Երեխան պետք է հետազոտվեր, որից հետո նրան պետք է վիրահատեր Սանկտ Պետերբուրգի նեյրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը:
Նշենք, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համագործակցում է Սանկտ Պետերբուրգի նեյրովիրաբուժության բաժանմունքի հետ:
Բաժանմունք ընդունված աղջնակը, որի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ուռուցք, մայիսի 8-ին վիրահատվել է պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանի կողմից:
Նշենք, որ վիրահատությունը անցել է բարեհաջող և աղջնակը այժմ գտնվում է կայուն վիճակում: Սակայն հետագա բուժումը կախված է ուռուցքի որակից, որը առայժմ պարզ չէ:
11.05.2005 MEDIAINFORM |
|
2005 թվականի մայիսի 1-7-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք ընդունվել է 14 հիվանդ, որոնցից ներարգանդային ինֆեկցիայով, շնչառական անբավարաությամբ և 2-րդ աստիճանի անհասությամբ 1կգ 600գ քաշով 7 օրական երեխա տեղափոխվել է նույն ԲԿ-ի ծննդատնից:
Բաժանմունք են ընդունվել փակ գանգուղեղային վնասվածքով 1 տարեկան, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ, երկկողմանի օջախային բրոնխոպնևմոնիայով և շնչառական անբավարարությամբ 4 ամսական, սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայով, օջախային բրոնխոպնևմոնիայով և շնչառական անբավարարությամբ 1 տարեկան, հիպովոլեմիկ շոկով 4 ամսական, օպստրուկտիվ բրոնխիտով 1 տարեկան, աղիների հետվիրահատական կպումային անանցանելիությամբ 5 տարեկան և սուր ռեսպերատոր հիվանդությամբ ու ցնցումային սինդրոմով 3 երեխաներ:
Բաժանմունք են ընդունվել նաև 15 տարեկան 2 երեխա՝ մեկը սուր ռեսպիրատոր հիվանդությամբ, ցնցումային սինդրոմով և մանկական պարալիչով իսկ մյուսը՝ մենինգոէնցեֆալիտով և ցնցումային սինդրոմով:
«Արաբկիր» ԲԿ-ից «Շտապ օգնության» ծառայության կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 3 տարեկան աղջիկ, որի մոտ հայտնաբերվել է ուղեղիկի ուռուցք: Անհրաժեշտ հետազոտություններ անցկացնելուց հետո վիրահատությունը կանցկացնի Սանկտ Պետերբուրգի նեյովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը:
Բաժանմունք են ընդունվել լարինգոտրախեոբրոնխիտով և շնչառական անբավարարությամբ ծայրահեղ ծանր վիճակում 2 երեխա՝ մեկը 9 ամսական, մյուսը 1 տարեկան: Այժմ երեխաների առողջական վիճակը կայուն է գնահատվում: |
|
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2005 թվականի ապրիլի 21-30-ը դիմել է 153 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել են 111-ը իսկ 42-ը ամբուլատոր օգնություն են ստացել:
«Շտապ օգնության» ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 16-ն է:
Սոմատիկ բաժանմունք ընդունվել է 7 հիվանդ՝ սուր ռեսպերատոր հիվանդությամբ 3, հիպերթերմիկ ցնցումներով 3 և կեղծ կռուպով 1 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 3-ն է՝ որովայնի սուր ցավերով, կերակրափողի ատրեզիայով և սուր կռուպով:
Վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել է ձախ նախաբազկի կոտրվածքով և ձախ ձեռքի երկոսկրերի կոտրվածքով 2 հիվանդ:
Նեյրովիրաբուժության և քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմումքներ ընդունվել է 2-ական հիվանդ՝գլխուղեղի ցնցումով և կրծքավանդակի ծակված վերքով:
Վիրաբուժության և նյարդաբանական բաժանմունքներ ընդունվել է 1-ական հիվանդ՝ սուր ապենդիցիտով և ցնցումային սինդրոմով:
ԲԿ ընդունված մնացած 95 հիվանդները հոսպիտալացվել են հետևյալ բաժանմունքներում. նյարդաբանական բաժանմունք ընդունվել է 9 հիվանդ՝ ցնցումային սինդրոմով 7 և էպիլեպսիկ ցնցումներով 2՝ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերից:
Վերակենդանացման բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 11-ն է՝սուր ռեսպերատոր հիվանդությամբ 6, Տավուշի և Կոտայքի մարզերից ցնցումային սինդրոմով 2, Շիրակի մարզից որովայնի սուր ցավերով, Արարատի մարզից գլխուղեղի վնասվածքով, Արմավիրի մարզից երկկողմանի բրոնխոպնևմոնիայով և Արագածոտնի մարզից որովայնի սալջարդով 1-ական հիվանդ:
Վնասվածքաբանության բաժանմունք ընդուվել է 9 հիվանդ՝ աջ սրունքի կոտրվածքով և ձախ ձեռքի կոտրվածքով 2-ական,ձախ ոտքի կոտրվածքով, ձախ նախաբազկի կոտրվածքով, աջ արմնկահոդի կոտրվածքով, Գեղարքունիքի մարզից ձախ ազդրի վզիկի կոտրվածքով և Արմավիրի մարզից ձախ մեծ ոլոքի փակ կոտրվածքով 1-ական հիվանդ:
Սոմատիկ բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 25-ն է՝ սուր ռեսպերատոր հիվանդությամբ 15, կռուպով 3, սուր բրոնխիդով 4, երկկողմանի թոքաբորբով 2 և Արագածոտնի մարզից օջախային թոքաբորբով 1 հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 11 է՝ սուր ապենդիցիտով 6, աճուկային ճողվածքով 4 և Արմավիրի մարզից որովայնի փակ կոտրվածքով 1 հիվանդ:
Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք ընդունվել է 10 հիվանդ՝ շնչուղիների բորբոքումով 7, Արմավիրի մարզից խրոնիկ թոքաբորբով 2 և կրծքավանդակի ծակած վերքով 1 հիվանդ:
Ընդունարանի բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 10-ն է՝ սուր ռեսպերատոր հիվանդությամբ 5, կռուպով 3, բրոնխիդով և անգինայով 1-ական հիվանդ:
Նեյրովիրաբուժության բաժանմունք ընդունվել է 6 հիվանդ՝ գլխուղեղի ցնցումով 5 և Լեռնային Ղարաբաղից գանգուղեղի վնասվածքով 1 հիվանդ:
Նորածնային պոթոլոգիայի բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 11-ն է՝ տոքսիկոզով 4, օջախային թոքաբորբով 4, սուր շնչառական ինֆեկցիայով 2 և սեփսիսով 1 հիվանդ:
Գաստրոէներոլոգիայի բաժանմունք ընդունվել է 9 հիվանդ՝ Լեռնային Ղարաբաղից աղիքային հիվանդությամբ 1, սուր աղիքային արյունահոսությամբ և սուր գաստրիտով 4-ական հիվանդ: |
|
2005 թվականի ապրիլի 11-20-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական «Շտապ օգնության» հիվանդանոց դիմել է 172 հիվանդ, որից հոսպիտալացվել է 142-ը:
Հիվանդներից 82-ը ընդունվել է սոմատիկ բաժանմունք, 25-ը՝ վերակենդանացման բաժանմունք, 20-ը՝ վիրաբուժական բաժանմունք:
«Շտապ օգնության» ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 15-ն է, որից 1-ը սուր ապենդիցիտով չի հոսպիտալացվել:
Սոմատիկ բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 6-ն է՝ սուր ռեսպերատոր հիվանդությամբ 3, կեղծ կռուպով, ցնցումային սինդրոմով և երկողմանի օջախային բորբոքումով 1-ական հիվանդ:
Վերկենդանացման բաժանմունք ընդունվել է 6 հիվանդ՝ ներարգանդային ինֆեկցիայով 2, Արարատի մարզից ուղեղային կոմայով, Լոռու մարզից գանգուղեղի վնասվածքով, հիպերթերմիկ սինդրոմով և ցնցումային սինդրոմով 1-ական հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք ընդունվել է սուր ապենդիցիտով 2 հիվանդ: |
|
Ղափանում ծնված և ծնողների կողմից լքված փոքրիկ Հասմիկն այժմ գտնվում է Երևանի «Մանկան» տանը: Փոքրիկն այստեղ է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որտեղ վիրահատվելուց հետո մնացել է շուրջ 5 ամիս:
Հիշեցնենք, որ երեխան ունեցել է ողնուղեղային ճողվածք ողնուղեղի գոտկային հատվածում (ողնուղեղային ճողվածքը ներարգանդային արատ է), որի բարեհաջող վիրահատությունից հետո երեխան մնացել է ԲԿ-ի բժիշկների խնամքին:
ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Ալլա Հարությունյանի խոսքերով, ծնողներին հանդիպելու իրենց ջանքերն անցել են ապարդյուն:
«Փորձեցինք կապվել ծնողների հետ, սակայն տատիկն ասաց, որ ծնողները երկրից դուրս են գտնվում և չեն ուզում պահել երեխային»,- նշում է փոխտնօրենը:
Երեխան մնացել է բժիշկների հոգատարության տակ մինչև 5 ամսական դառնալը: Նրան խնամում էին հիվանդանոցի բուժքույրերը: Վերջիններս վկայում են, որ երեխան արդեն խաղում է, ժպտում և արձագանքում իր հետ խոսողների ձայներին: Սակայն նրանք ցավում էին, որ չեն կարող երեխայի խնամքին այնքան ուշադրություն և ժամանակ հատկացնել, ինչը պետք է աներ նրա մայրը: Բուժքույրերն անգամ վիճում էին միմյանց հետ, թե երեխան առաջինն ում անունը կարտաբերի: Այնուամենայնիվ մի բան պարզ է, որ այդ բառը չի լինի «մամա»:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հաճախ են հանդիպում ընկեցիկ երեխաներ: Մասնավորապես, 2004-ին բժշկական կենտրոնում արդեն գրանցվել է 10 նման դեպք: Նրանցից մեկը ևս ունեցել է ողնուղեղային ճողվածք, օրգանների և շարժողական ֆունկցիայի խանգարումներ, իսկ մյուսը՝ գայլի երախ և նապաստակի շուրթ: Ալլա Հարությունյանի հավաստմամբ՝ բոլոր երեխաներն էլ վիրահատվել են բարեհաջող: Սակայն նրանց ծնողները նույնպես հրաժարվել են իրենց փոքրիկներից: Հաշվի առնելով այդ հանգամանքը տնօրենի կարգադրությամբ ստեղծվել է քույրական կետ, որտեղ ծնողների կողմից լքված երեխաները գտնվում են բուժքույրերի հսկողության տակ:
20.04.2005 MEDIAINFORM |
|
2005 թվականի ապրիլի 1-10-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 172 հիվանդ: Հոսպիտալացվել է 142-ը, որից 10-ը բերվել է «Շտապ օգնության» ծառայության կողմից: Բերված հիվանդներից՝ ցնցումային սինդրոմով 3 տարեկան երեխա, սուր ապենդիցիտով 9 տարեկան և Գեղարքունիքի մարզից 16 տարեկան 3 հիվանդ բուժօգնություն ստանալուց հետո չեն հոսպիտալացվել:
Վերակենդանցման բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 3-ն է՝ սուր ռեսպերատոր հիվանդությամբ 2 և հիպերթերմիկ ցնցումներով 1:
Սոմատիկ բաժանմունք ընդունվել է 3 հիվանդ՝ կեղծ կռուպ, տոկսիկոզ և սուր ռեսպերատոր հիվանդություններով:
Արարատի մարզից ցնցումային սինդրոմով 1 հիվանդ ընդունվել է նյարդաբանական բաժանմունք: |
|
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական կլինիկական հիվանդանոցում 2005 թվականի մարտի 12-21-ը դիմ է 106 հիվանդ: Հոսպիտալացվել է 77-ը, որոնցից 12-ը բերվել են «Շտապ օգնության» ծառայության կողմից: Բերված հիվանդներից մեկը՝ կերակրափողի այրվածքով, առաջին անհրաժեշտ օգնություն ցույց տալուց հետո, չի հոսպիտալացվել:
Սոմատիկ բաժանմունք սուր ռեսպերատոր հիվանդությամբ տեղափոխվել է 3 հիվանդ, որոնցից մեկը Գեղարքունիքի մարզից 4 ամսեկան երեխա է:
Վերակենդանացման բաժանմունք տեղափոխված հիվանդների թիվը 5-ն է՝ 1 տարեկան՝ սուր բրոնխիտ ասթմատիկ կոմպոնենտով, 3 տարեկան՝ գանգուղեղի տրամվայով, 5 տարեկան՝ կեղծ կռուպ, 6 տարեկան՝ ցնցումային սինդրոմ և 4 տարեկան՝ սուր ռեսպերատոր հիվանդությամբ:
Վնասվածքաբանական, վիրաբուժական և նյարդային բաժանմունքներ տեղափոխվել է մեկական հիվանդ:
Վնասվածքաբանական բաժանմունք ընդունվել է աջ սրունքի թաթի կոտրվածքով 9 տարեկան հիվանդ, վիրաբուժական բաժանմունք՝ սուր ապենդիցիտով 17 տարեկան հիվանդ և նյարդային բաժանմունք՝ հետցնցումային վիճակով 10 տարեկան հիվանդ: |
|
2005 թվականի մարտի 1-11-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունվել է 97 հիվանդ, որից հոսպիտալացվել են 84-ը: Հիվանդներից 15-ին ԲԿ է տեղափոխել «Շտապ օգնության» ծառայությունը: Նրանցից միայն մեկը չի հոսպիտալացվել: Նորածնային պաթոլոգիայի բաժանմունք սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 3 ամսեկան երեխա է տեղափոխվել:
Վերակենդանացման բաժանմունք տեղափոխված 5 երեխաներից 2-ն ունեցել են ուղեղի ցնցումներ, 3-ը՝ շնչառական անբավարարություն: Ինչպես տեղեկացրեց վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբայանը, ուղեղային ցնումներով 5 օրական երեխայի վիճակը գնահատվում է բավարար:
Շնչառական անբավարարությամբ 2 փոքրիկների շնչառությունը բժիշկներն այժմ ապահովում են արհեստական շնչառական ապարատով:
Նշված ժամանակահատվածում նյարդաբանության բաժանմունք է տեղափոխվել 14 տարեկան էպիլեպսիայով հիվանդ մեկ երեխա:
Սուր ռեսպիրատոր հիվանդությամբ՝ հիպերթերմիկ ցնցումներով 4 հիվանդ է հոսպիտալացվել սոմատիկ բաժանմունք, իսկ 12 տարեկան ձախ ձեռքի կոտրվածքով մեկ երեխա էլ տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք:
4 տարեկան սուր ապենդիցիտով հիվանդ վիրահատվել է վիրաբուժության բաժանմունքում:
|
|
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վնասվածքաբանության և ոսկրաբանության բաժանմունքում 2005 թվականի փետրվար ամսին բուժում է ստացել 13 հիվանդ: Ինչպես տեղեկացրեց բաժանմունքի ավագ բուժքույր Ասյա Ավետիքյանը, հաճախ հանդիպող ծուռ ողնաշարի ուղղման դեպքերով դիմելիությունը շատ է: Նման դեպքով փետրվարին բաժանմունք է դիմել 3 հիվանդ երիտասարդ:
Կոնքազդրային հոդախախտումներով նույնպես 3 հիվանդ է ընդունվել բաժանմունք:
Ավտովթարի հետևանքով գլխուղեղի ցնցում, քունքերի շրջանի սալջարդ, ազդրի կոտրվածք և առաջին աստիճանի շոկ համակցված վնասվածք ստացած հիվանդի վիճակը այժմ բավարար է գնահատվում:
Սպիտակից 9-ն ամսական երեխայի մոտ հայտնաբերվել է կրծքային հատվածի ողնաշարի ծռություն և կոնքազդրային երկկողմանի հոդախախտում: Երեխան հիվանդանոցից դուրս է գրվել 2 օր առաջ:
15.03.2005 MEDIAINFORM
|
|
2005 թվականի փետրվարի 10-28-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 159 հիվանդ, որոնցից 23-ը հիվանդանոց են տեղափոխվել «Շտապ օգնության» ծառայության միջոցով: Տեղափոխված հիվանդներից հոսպիտալիզացվել են 19-ը:
Վերակենդանացման բաժանմունք այս ժամանակամիջոցում հոսպիտալիզացվել է 1 օրականից մինչև 16 տարեկան 9-ը երեխա: Մեկ օրական երեխան ունեցել է նորածնային տրավմա: Մասնավորապես, 2 ամսեկան մեկ երեխայի մոտ ջերմությունից առաջացել է տոքսիկ շոկ, իսկ 4 ամսեկան մեկ այլ երեխա էլ բաժանմունք տեղափոխվել է օջախային բրոնխոպնևմոնիայով: Մնացած երեխաներն ունեցել են ուղեղի ցնցում, որի հետևանքով առաջացել է ցնցումային սինդրոմ:
Սոմատիկ բաժանմունք տեղափոխված 2 երեխաների մոտ եղել է սուր ռեսպիրատոր հիվանդություն:
|
|
2005 թվականի փետրվարի 2-ից 10-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 81 հիվանդ, որոնցից հոսպիտալիզացվել են 64-ը:
«Շտապ օգնության» ծառայությունը հիվանդանոց է տեղափոխել միայն 8 հիվանդի:
Այս ժամանակամիջոցում 10 ամսեկան և 2 տարեկան երեխաներ են ցնցումային սինդրոմով տեղափոխվել ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:
Վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել նաև12 տարեկան մի երեխա՝ սուր շնչառական անբավարարությամբ:
Շտապ օգնության ծառայությունը սոմատիկ կամ ընդհանուր մանկաբուժական բաժանմունք է տեղափոխել 4 տարեկան 2 երեխայի՝ սուր որովայնային ցավերով:
Սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 1 ամսեկան նորածին տեղափոխվել է նորածնային պաթոլոգիայի բաժանմունք, իսկ 5 և 2 տարեկան 2 երեխաներ էլ՝ ներյովիրաբուժական բաժանմունք՝ ուղեղի ցնցումներով:
Այս ժամանակամիջոցում հանրապետության մարզերից հիվանդներ չեն տեղափոխվել:
|
|
2005 թվականի հունվարի 22-ից մինչև փետրվարի 2-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 108 հիվանդ, որոնցից հոսպիտալիզացվել են 83 հիվանդներ:
«Շտապ օգնության» ծառայության կողմից ԲԿ է տեղափոխվել 16 հիվանդ, որոնցից նույն հիվանդանոցում հոսպիտալիզացվել են 11-ը:
«Շտապ օգնության» ծառայությունը սպասարկել է հիմնականում 6 ամսեկանից մինչև 15 տարեկան երեխաների: «Շտապ օգնության» ծառայության կողմից հիվանդանոցի հոսպիտալիզացվել են 2-ական երեխաներ, վիրաբուժական և նյարդաբանական բաժանմունքներ, գանգուղեղային տրավմաներով և ուղեղի ցնցումով 5 երեխա էլ՝ վերակենդանացման բաժանմունք:
Սոմատիկ կամ ընդհանուր մանկաբուժական բաժանմունքում այս ժամանակամիջոցում հոսպիտալիզացվել են 3 երեխաներ: Նշենք, որ այս ընթացքում «Էրեբունի» ԲԿ-ի «Շտապ օգնության» ծառայության կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3 երեխա:
|
|
Հայաստանի առողջապահության ոլորտում արդիականացման ծրագրի իրականացման նպատակով Համաշխարհային Բանկն (World Bank) արդեն փոխանցել է նախատեսված19 մլն դոլար գումարը:
Այդ գումարից 1 մլն 200 հազարը ճապոնական դրամաշնորհ է լինելու:
Այս մասին MEDINFORM-ին տեղեկացրեց առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Սերգեյ Խաչատրյանը: Ծրագրի առաջին մասով նախատեսվում է զարգացնել ընտանեկան բժշկության համակարգը, ինչպես նաև վերապատրաստել 950 ընտանեկան բժիշկներ: Այս տարի Հայաստանի առողջապահության ոլորտում Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող արդիականացման ծրագիրն իրականացվելու է միայն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, որին միավորվելու է մեծահասակների 6-րդ հիվանդանոցը: Երկրորդ մասով կատարվելու է հիվանդանոցային ցանցի օպտիմալացում և արդիականացում: Ծրագրում ընդգրկված են Երևանի 4 բուժմիավորումներ՝ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Աստվածամայր» և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնները:
Այս տարի արդիականացման ծրագիրն իրականացվելու է միայն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, որին միավորվելու է մեծահասակների 6-րդ հիվանդանոցը:
Ինչպես տեղեկացրեց ԲԿ-ի տնօրեն Վիկտոր Դալլաքյանը այդ հարցը լուծվելու է միայն կառավարության որոշմամբ: Նշված բուժհիմնարկներն արդիականացման արդյունքում ստանալու են բժշկական սարքավորումներ՝ արյան փոխներարկման, վիրահատական սրահների, ինտենսիվ թերապիայի բաժանմունքների համար:
Օպտիմալացման հետևանքով նախատեսվում է ազատել 35 հազար քառակուսի մետր տարածք, որոնց հետագա ճակատագիրը որոշելու է ՀՀ կառավարությունը:
Ծրագրի երրորդ մասով մշակվելու է առողջապահության ոլորտի արդյունավետ քաղաքականություն և իրականացվելու է մոնիտորինգ:
02.02.2005 MEDIAINFORM |
|
2005 թվականի հունվարի 10-ից մինչև 22-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 131 հիվանդ: Այդ հիվանդներից 14-ը ԲԿ են տեղափոխվել քաղաքային «Շտապ օգնության» ծառայության միջոցով: Ծառայությունը ԲԿ է տեղափոխել հիմնականում սուր ռեսպիրատոր հիվանդություններով հիվանդ երեխաների: Երեխաները եղել են 2 ամսեկանից մինչև 6 տարեկան: Իսկ 14 տարեկան մեկ երեխա էլ հիվանդ է եղել թոքաբորբով: Քաղաքային «Շտապ օգնության» ծառայությունը մարզերից այս տասը օրերի ընթացքում կանչեր չի սպասարկել: Մարզերից ԲԿ հիմնականում գալիս են բժշկական ուղեգրերով:
|
|
2005 թվականի հունվարի 1-12-ը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ «Շտապ օգնության» ծառայության կողմից տեղափոխվել են 6 ամսեկանից մինչև 10 տարեկան 10 երեխաներ: Նրանցից նույն բժշկական կենտրոն հոսպիտալացվել են 9-ը: Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել տարբեր վնասվածքներով և հիվանդություններով, մասնավորապես, գանգուղեղային տրավմաներով, ուղեղի ցնցումներով, թոքաբորբով, կույրաղիքի և որովայնի սուր ցավերով:
|
|
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նորածնային պաթոլոգիայի բաժանմունքում արդեն 4 ամիս գտնվող փոքրիկ Հասմիկի ծնողները ցանկություն չունեն հետ վերցնելու երեխային: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Ղափանում ծնված երեխան ունեցել է ողնուղեղային ճողվածք ողնուղեղի գոտկային հատվածում և բարեհաջող վիրահատվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Երեխան այժմ 4 ամսեկան է և բավականին մեծացել է: Նրան խնամում են կենտրոնի բուժքույրերը: Նրանք վկայում են, որ երեխան արդեն խաղում է, ժպտում, և արձագանքում իր հետ խոսողի ձայներին: Սակայն նրանք ցավում են, որ չունեն բավականին ժամանակ երեխային հատկացնելու համար, ինչպես կաներ նրա մայրը: Բուժքույրերն անգամ վիճում են միմյանց մեջ, թե երեխան առաջինն ում անունը կարտաբերի: Այնուամենայնիվ մի բան պարզ է, որ այդ բառը չի լինի «մամա»-ն: ԲԿ-ի փոխտնօրեն Ալլա Հարությունյանի խոսքերով, ծնողների հետ կապվելու իրենց ջանքերն անցնում են ապարդյուն: Մանկան տանը նույնպես չեն վերցնում երեխային: Բանն այն է, որ ծնողները չեն տվել դիմում-հրաժարական, որտեղ, ի դեպ, պետք է նշված լինի նաև իրենց համաձայնությունը երեխային որդեգրելու մասին:
20.12.2004 MEDIAINFORM |
|
2004 թվականի դեկտեմբերի 6-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կատարվել է բացառիկ վիրահատություն:
7 օրական երեխայի մոտ հայտնաբերվել է բարակ աղիի զարգացման պաթոլոգիա (atresia) և աղիքի ոլորում: Վանաձորի ծննդատանը ծնված երեխան կշռել է 2 կգ 500 գրամ և 4 օր հետո դուրս գրվել ծննդատնից: Այնուհետև 2 օր տանը եղած ժամանակ երեխայի քաշն ընկել է մինչև 1կգ 770 գրամ: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում երեխայի մոտ կատարել են աղիքի անաստոմոզ (anastomosis) և այնուհետև՝ ռեզեկցիա (resectio): Այս պաթոլոգիան հազվադեպ է պատահում և, ինչպես նշում է կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, նման վիրահատությունները համարվում են բարդ վիրահատություններ:
06.12.2004 MEDIAINFORM |
|
Սանկտ-Պետերբուրգի Պոլենովի անվան նեյրովիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտի առաջատար պրոֆեսոր Վիլիամ Խաչատրյանը վերջերս «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական հիվանդանոցում կատարել է նեյրովիրաբուժական 2 բարդ վիրահատություն:
Պրոֆեսորը վիրահատել է 13 տարեկան մի աղջնակի, որի մոտ հայտնաբերվել է էպիֆիզի (գլխուղեղում) շրջանի ուռուցք: Մյուս վիրահատվածը եղել է արդեն 58 տարեկան մի կին: Վերջինիս մոտ նույնպես հայտնաբերվել է ուռուցք հիպոֆիզի շրջանում (գլխուղեղում):
2 վիրահատություններն էլ մասնագետների հավաստմամբ՝ բարդ են եղել, քանի որ այդ ուռուցքներն ունեցել են ճյուղավորումներ:
Վիլիամ Խաչատրյանը բժշկական կենտրոնում վիրահատություններ է կատարում 1998 թվականից և արդեն կատարել է շուրջ 30 վիրահատություն:
04.12.2004 MEDIAINFORM |
|
«Առողջապահության համակարգի արդիականացման ծրագրի իրականացման համար Համաշխարհային Բանկի կողմից հատկացվող վարկը «թեթև» վարկ է, որով շարունակվելու են համակարգում իրականացվող բարեփոխումները»,- Ազգային ժողովի այսօրվա նիստում վարկային ծրագրի քննարկման ժամանակ նման համոզմունք հայտնեց ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
19 մլն դոլարն ուղղված է լինելու ընտանեկան բժշկության զարգացմանը և նրանց վերապատրաստմանը, գյուղական 15 ամբուլատորիաների վերանորոգմանը, Երևանի 4 բուժմիավորումների արդիականացմանը, ինչպես նաև առողջապահության քաղաքականության մշակմանը: Հայաստանը պարտավորվում է 10 տարի հետո յուրաքանչյուր տարվա ապրիլի և հոկտեմբերի 1-ին մուծել սկզբում ամբողջ վարկի 1%-ը այնուհետև 2%-ը:
19 մլն-ի շրջանակներում մասնավորապես 6 մլն 150 հազար դոլարը տրամադրվելու է ընտանեկան բժիշկների վերապատրաստմանը, ինչպես նաև գյուղական ամբուլատորիաների վերանորոգմանը: Երևանի 4 բուժմիավորումների՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական հիվանդանոցի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Աստվածամայր» և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնների տեխնիկական վերազինման համար հատկացվելու է 10 մլն 600 հազար դրամ:
Նշենք, որ 19 մլն-ից 1 մլն 200 հազարը ճապոնական դրամաշնորհ է լինելու, որը ծախսվելու է խորհրդատվության վրա:
22.11.2004 MEDIAINFORM |
|
Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության մշտական հանձնաժողովը իր հերթական նիստում ձայների մեծամասնությամբ (մեկ ձեռնպահ) դրական եզրակացություն տվեց նախագահի կողմից վավերացված Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրին:
Ծրագիրն իրականացնելու նպատակով Համաշխարհային Բանկի կողմից հատկացվելու է 19 մլն դոլար, որից 1 մլն 200 հազարը ճապոնական դրամաշնորհ է լինելու: Ծրագրի առաջին մասով նախատեսվում է զարգացնել ընտանեկան բժշկության համակարգը, ինչպես նաև վերապատրաստել ընտանեկան բժիշկներ:
Երկրորդ մասով կատարվելու է հիվանդանոցային ցանցի օպտիմալացում և արդիականացում:
Երրորդ մասը ենթադրում է մշակել առողջապահության ոլորտի արդյունավետ քաղաքականություն և իրականացնել մոնիտորինգ:
Հատկացվող ճապոնական դրամաշնորհը ծախսվելու է միայն փորձագետների, ընդ որում, ինչպես նշեց Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Սերգեյ Խաչատրյանը, հայ փորձագետների խորհրդատվության վրա: Ծրագրում ընդգրկված են Երևանի 4 բուժմիավորումներ՝ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Աստվածամայր» և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնները: Նշված բուժհիմնարկներն արդիականացման արդյունքում ստանալու են բժշկական սարքավորումներ՝ արյան փոխներարկման, վիրահատական սրահների, ինտենսիվ թերապիայի բաժանմունքների համար: Օպտիմալացման հետևանքով նախատեսվում է ազատել 35 հազար քառակուսի մետր տարածք:
Նիստում քվեարկության ժամանակ ձեռնպահ մնաց միայն ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի անդամ, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը: Նա կարծում է, որ կենտրոնանալով միայն Երևան քաղաքի վրա, անտեսվում են մարզային հիվանդանոցները: Այդ է, թերևս պատճառը, որ մարզերի բուժհիմնարկներում ծանրաբեռնվածությունը 10%-ից չի անցնում:
«Եթե յուրաքանչյուր մարզում ունենանք գոնե մեկ գործող լավագույն պայմաններով բուժհիմնարկ, ապա արդյունքում կդադարեցվի հիվանդների հոսքը Երևան»,- ասում է պրն. Մկրտչյանը: Բացի այդ, նրա համոզմամբ, վերոնշյալ 4 բուժհիմնարկներում բժշկական ծառայությունները ավելի թանկ կլինեն և անհասանելի բնակչության սոցիալապես անապահով խավին: Մինչդեռ այս առումով առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը նկատեց, որ մատուցվող ծառայությունները կլինեն մատչելի, իսկ Ծրագիրն, ընդհանրապես, կնպաստի «աղքատության նվազեցմանը»:
19.11.2004 MEDIAINFORM |
|
Մեր նախորդ տեղեկատվության մեջ տեղեկացրել էինք, որ օրերս «Էրեբունի» ԲԿ-ի «Շտապ օգնության» ծառայության կողմից գանգուղեղային վնասվածքներով և ցնցումներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 1992թ.-ին ծնված մի երեխա: Ինչպես MEDINFORM-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը այժմ երեխայի վիճակը բավարար է: Վերջինիս մոտ մասնավորապես եղել է համակցված տրավմա աջ կոնքային ոսկորի կոտրվածքով և ձախ սրունքի երկոլոքային կոտրվածք: Այժմ երեխան տեղափոխվել է նեյրովիրաբուժության բաժանմունք:
MEDINFORM-ը նաև տեղեկացրել էր նույն ծառայության կողմից Ալավերդուց սպասարկված գանգուղեղային վնասվածք ստացած երեխայի մասին, որը նույնպես տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Աննա Չոբանյանի ներկայացմամբ՝ այդ երեխան այժմ շոկային վիճակում է և հնարավոր է` մահանա: Բացի այդ, այս շաբաթվա ընթացքում կենտրոնի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված երկու երեխաների առողջական վիճակը բաժանմունքի վարիչը բավարար է համարում:
08.11.2004 MEDIAINFORM |
|
2004 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Շտապ օգնության» ծառայությունում յուրաքանչյուր օր գրանցվել է 12-13 կանչ:
«Շտապ օգնության» ծառայության ղեկավար Ալեքսան Բաբայանը տեղեկացնում է, որ շաբաթվա ընթացքում հանրապետության մարզերից գրանցվել է 17 կանչ:
Հոկտեբերի 29-ին կանչեր են գրանցվել Արմավիրից, Ախալքալակից, Մասիսից և Ալավերդուց, իսկ հոկտեմբերի 30-ին՝ Գորիսից, Աբովյանից և Սևանից:
Նոյեմբերի 2-ին կանչ է գրանցվել Ստեփանակերտից:
Ախալքալակից ստամոքսի արյունահոսությամբ հիվանդ է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Գորիսից սրտի ռիթմի խանգարումով հիվանդ է տեղափոխվել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է 3 մանկական կանչ:
1998թ-ին ծնված մեկ երեխա բարձր ջերմությամբ և ցնցումներով տեղափոխվել է 1-ին մանկական կլինիկական հիվանդանոց:
Նոյեմբերի 3-ին Հանրապետական հիվանդանոցից գանգուղեղային տրավմայով 1992թ-ին ծնված մեկ երեխա տեղափոխվել է 3-րդ մանկական կլինիկական հիվանդանոց: Նույն հիվանդանոցն է տեղափոխվել Ալավերդուց գանգուղեղային տրավմայով 7 տարեկան մեկ երեխա:
|
|
Թալինից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է բերվել 10 ամսեկան մի երեխա, որը կշռել է 4 կգ 500 գրամ, մինչդեռ նրա քաշը պետք է լիներ 9 կգ: Այս մասին MEDINFORM-ին տեղեկացրեց կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Մայրը երեխային սնել է միայն թեյով և շիլայով: Թերսնուցված երեխան այժմ գտնվում է կենտրոնի բժիշկների ուշադրության ներքո:
Այս տարվա ընթացքում բժշկական կենտրոնում գրանցվել է երեխաների թերսնուցման 4 դեպք, ընդ որում հիմնականում շրջաններից:
Բաժանմունքի վարիչը դրա պատճառը համարում է մոր անգրագիտությունը և տեղամասային բժշկի անուշադրությունը: Ավելին, այժմվա մայրերը ցանկություն չունեն հմտություններ ձեռք բերել երեխայի սնուցման և պահպանման վերաբերյալ: նրանք անգամ պատասխանատվություն չեն զգում երեխայի հանդեպ: Միաժամանակ տեղամասային բժիշկները բարձիթողի վիճակում են թողնում երեխաներին, ինչի հետևանքով էլ առաջանում են անցանկալի բարդություններ:
Ըստ մասնագետի՝ մարդիկ ինչպես ցանկացած հիվանդության, այնպես էլ նման դեպքերում շատ ուշ են դիմում բժշկի՝ կարծելով, որ ամեն ինչ կանցնի առանց հետևանքների: Սակայն մասնագետը փաստում է, որ թերսնուցումն, այնուամենայնիվ, ազդեցություն թողնելու է երեխայի բնականոն զարգացման վրա:
04.11.2004 MEDIAINFORM |
|
Ղափանում ծնված փոքրիկ Հասմիկին իր ծնողներն անտեսել են, թողնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խնամքին: Երեխան ունեցել է ողնուղեղային ճողվածք ողնուղեղի գոտկային հատվածում: Ինչպես նշեց ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Ալլա Հարությունյանը ողնուղեղային ճողվածքն համարվում է ներարգանդային զարգացման արատ: Այժմ, սակայն երեխան վիրահատված է և գտնվում է ընդհանուր բավարար վիճակում: Երեխան ծնվել է օգոստոսի 6-ին և շուտով կլինի 3 ամսեկան:
«Փորձել ենք կապվել ծնողների հետ սակայն տատիկն ասել է, որ ծնողները երկրից դուրս են գտնվում և չեն ուզում պահել երեխային»,- ասում է Ալլա Հարությունյանը: Հատկանշական է, որ երեխան չի համարվում հրաժարված երեխա, քանի որ նրա ծնողները նրանից հրաժարվելու վերաբերյալ դիմում չեն գրել: Նորածնային պաթոլոգիայի բաժնի վարիչ Իդա Թևոսյանի խոսքերով հետագայում երեխայի մոտ կարող են լինել միզելու խանգարումներ:
Ներկայումս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կան ևս 2 ընկեցիկ երեխաներ, որոնցից մեկը ևս ունեցել է ողնուղեղային ճողվածք, օրգանների և շարժողական ֆունկցիաների խանգարումներ, իսկ մյուսը՝ գայլի երախ և նապաստակի շրթունք:
Ալլա Հարությունյանը հավաստում է, որ վերջին երեխան վիրահատվել է և խնդիրներ հետագայում չի ունենա: Սակայն նրանց ծնողները հրաժարվել են: Երեխաներն արդեն 3 ամիս է՝ գտնվում են բժիշկների ուշադրության և խնամքի տակ: Այս տարվա ընթացքում բժշկական կենտրոնում արդեն գրանցվել է նման 10 դեպք:
Հաշվի առնելով այդ հանգամանքը տնօրենի կարգադրությամբ ստեղծվել է քույրական կետ, որտեղ ծնողների կողմից անտեսված երեխաները գտնվում են բուժքույրերի հսկողության տակ:
01.11.2004 MEDIAINFORM |
| |
|
|
|
|