“SOURB ASTVATSAMAYR” medical center
«ՍՈւՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՌՈւՑՎԱԾՔ ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
  


MEDIAINFORM
Լրատվական գործակալություն
Չոր նախաճաշերում պարունակվում է շաքարի վտանգավոր չափաբաժին
շարունակելի...
Սուպերմթերքներ քաղցկեղով հիվանդների համար
շարունակելի...
Պերրիկոնեի սննդակարգը պահպանում է երիտասարդությունը
շարունակելի...
Առիթ չէ կատակների համար
շարունակելի...
Տղամարդիկ կանանց աչքերով
շարունակելի...
Օրվա ընթացքում երեք բաժակ թեյ խմելով կարելի է խուսափել կաթվածից
շարունակելի...
Տորթը շոկոլադով ձևավորելու հինգ եղանակ
շարունակելի...
Ինչպե՞ս ընտրել խոհանոցային որակյալ դանակ
շարունակելի...
Հղի կնոջ մաշկի փոփոխությունները
շարունակելի...
Ինչպես զբաղվել վազքով չվնասելով առողջությունը
շարունակելի...
Ինչպե՞ս ընտրել էլեկտրական հարիչ
շարունակելի...
Ամուսնություն. մատանիների հետ կապված զվարճալի դեպքեր
շարունակելի...
Օտարերկրյա համեղ միրգ. բանան
շարունակելի...
Ի՞նչ անել, որպեսզի տղամարդն ամուսնանա քեզ հետ
շարունակելի...
Ինչպե՞ս վերականգնել մազերի խտությունը
շարունակելի...
Վատ քնելու պատճառով տուժվում են ուղեղը և կազմվածքը
շարունակելի...
Ինչպե՞ս հեշտությամբ և առանց ցավի թողնել ծխելը
շարունակելի...
Ինչպե՞ս վերահսկել սթրեսները
շարունակելի...
 
ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն Երևանի խոշորագույն բուժմիավորումներից է և ցուցաբերում է բարձրորակ բժշկական օգնություն ոչ միայն մայրաքաղաքի, այլև ողջ երկրի բնակչությանը: Բուժկենտրոնը ստեղծվել է 2004թ. Հայաստանում առողջապահության համակարգի բարեփոխման ծրագրով: Վերջինիս նպատակն է բնակչությանը մատչելի դարձնել բժշկական ծառայությունը: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ներառում է ծննդատունը, երեք համաբուժարան, երեխաների և մեծահասակների հիվանդանոցը: Բժշկական ոլորտում նշանակալից նվաճումների համար 2008թ. նոյեմբերին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ին շնորհվել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի» մրցանակը: Կենտրոնի խնդիրն է բավարարել բնակչության առողջապահական կարիքները, բարձրորակ բուժօգնություն տրամադրելու գործում լինել առաջատար` կիրառելով առողջապահական ոլորտի վերջին նվաճումները, օժանդակելով երիտասարդ մասնագետների պատրաստման գործին: Բացի այդ, նպատակ է դրված բարձրացնել բուժաշխատողի հեղինակությունը հանրության շրջանում` արհեստավարժ և պարտաճանաչ ձևով մատուցելով արդյունավետ բուժօգնություն: ԲԿ-ի գործունեության ոլորտներն են` կանանց կոնսուլտացիա, մանկաբարձություն-գինեկոլոգիա, նորածինների պաթոլոգիա, ընդհանուր մանկաբուժություն, մանկական գաստրոէնտերոլոգիա, մանկական նյարդաբանություն, մեծահասակների նյարդաբանություն, վերակենդանացում և ինտենսիվ թերապիա, մանկական նյարդավիրաբուժություն, մանկական և մեծահասակների վնասվածքաբանություն և օրթոպեդիա, մանկական վիրաբուժություն, նորածինների վիրաբուժություն, մանկական թորակալ վիրաբուժություն, մանկական դիմածնոտային վիրաբուժություն, էնդոսկոպիական վիրաբուժություն, քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ, ընդհանուր վիրաբուժություն, անեսթեզիոլոգիա, ախտորոշիչ ծառայություն (ընդհանուր կլինիկական, մանրէաբանական, կենսաքիմիական, իմունաքիմիական լաբորատորիաներ, ուլտրաձայնային, ռենտգենաբանական, ներառյալ համակարգչային տոմոգրաֆիա, էնդոսկոպիական (էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, կոլոնոսկոպիա, հիստերոսկոպիա) ախտորոշում):
Տնօրեն` Նիկոլայ Դալլաքյան
Երևանի գլխավոր մանկական վիրաբույժ,
ԵՊԲՀ թիվ 1 մանկաբուժության և
մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.
 
Մանուկների և մեծահասակների հիվանդանոց
Հիմնադրվել է 1982թ., մանկական մահճակալների թվով ամենամեծն է Հայաստանում: 2004թ.-ից այստեղ գործում է նաև մեծահասակների առկա բուժծառայություն:
Հիվանդանոցում գործում են հետևյալ բաժանմունքները.
ընդհանուր մանկաբուժական,
մանկական գաստրոէնտերոլոգիայի կենտրոն,
մանկական նյարդաբանական,
թերապիայի և նյարդաբանության,
վերականգնողական և ֆիզիոթերապիայի,
մանկական նյարդավիրաբուժության,
վնասվածքաբանության և օրթոպեդիայի,
մանկական և նորածնային վիրաբուժության,
մանկական թոքային վիրաբուժության,
մանկական դիմածնոտային վիրաբուժության,
Էնդոսկոպիական վիրաբուժության,
քիթ-կոկորդ-ականջի,
ընդհանուր վիրաբուժության բաժանմունք,
անզգայացման և վիրահատական բլոկ,
ախտորոշման բլոկ (ընդհանուր կլինիկական, կենսաքիմիական, իմունաքիմիական լաբորատորիա, ճառագայթային և գործիքային ախտորոշում (duplex, triplex), էնդոսկոպիական ախտորոշում, գերձայնային հետազոտություն):
Համաբուժարաններ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի համաբուժարաններն սպասարկում են մայրաքաղաքի հարավ-արևելքում բնակվող 72.000 մեծահասակների և 22.000 երեխաների: Այդ բուժհաստատություններն ապահովում են ամբուլատոր-դիսպանսեր հսկողության և բուժման, կանխարգելիչ, սանէպիդ միջոցառումների և սանլուսավորչական աշխատանքների ամբողջական ծավալ: Ընդունելություններ են կատարվում նեղ մասնագետների կողմից (թերապևտ, սրտաբան, վարակաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, գինեկոլոգ, ուռոլոգ, վիրաբույժ, ատամնաբույժ, օնկոլոգ, մաշկաբան-վեներոլոգ, նևրոպաթոլոգ և այլն): Գործում են լաբորատոր ծառայություն, ԷԿԳ-ի, ռենտգենի, ֆլուորոգրաֆիայի կաբինետներ: Վերակագնողական բուժում է անցկացվում ֆիզիոթերապիայի, բուժմերսման և բուժֆիզկուլտուրայի կաբինետներում:
 
 
developed and hosted by DRAGO BARZINI™