“SOURB ASTVATSAMAYR” medical center
«ՍՈւՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՌՈւՑՎԱԾՔ ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
  
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ
ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈւՆՔ
Համբարձումյան Անդրիաս Մարտինի
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դիագնոստիկայի գծով փոխտնօրեն:
Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը 1977թ. անվանական թոշակով:
Հեղինակ է.
• 200 գիտական աշխատանքների, որոնցից 67-ը արտասահմանում,
• 6 մենագրությունների, ձեռագրերի, այդ թվում՝ էնդոսկոպիայի և ուլտրաձայնային ախտորոշման ձեռնարկներ:
Ընդ որում լույս ընծայած 10 մեթոդական ձեռնարկներից 3-ը նախատեսվել են ամբողջ ՍՍՀՄ–ի բժիշկների համար:
Հանդիսանում է 5 թեկնածուական դիսերտացիաների գիտական ղեկավար, ինչպես նաև 12 դոկտորական և թեկնածուական դիսերտացիաների պաշտոնական ընդդիմախոս և գրախոս:
Հետևյալ առաջատար միջազգային պրոֆեսիոնալ ասոցիացիաների անդամ է.
Գաստրոէնտերոլոգների ամերիկյան քոլեջ - ACG,
Բժշկության մեջ ուլտրաձայնային դիագնոստիկայի Ամերիկյան ինստիտուտ - AIUM,
Կլինիկական ուռուցքաբանների ամերիկյան միություն - ASCO,
Կլինիկական ուռուցքաբանների եվրոպական միություն - ESMO,
Ուռուցքաբանների ուսուցման եվրոպական միություն - EACE,
Միջազգային հակաուռուցքային միության շրջանավարտների անժամկետ անդամ - AUF - UICC,
Բջջաբանների միջազգային միություն - IAC:
Առաջին անգամ մշակված և կլինիկայում ներդրված մեթոդներն են.
• առաջինը ՍՍՀՄ-ում - 6 մեթոդ,
• առաջինը Հայաստանում - ուլտրաձայնային մամոգրաֆիա, շագանակագեղձի տրանսռեկտալ ուլտրաձայնային հետազոտություն, էնդոսկոպիկ լազերային հետազոտություն, ֆիբրոբրոնխոսկոպիա, քիթ-կոկորդ օրգանների ֆիբրոսկոպիա, հետվիրահատական պրոֆիլակտիկ ֆիբրոսկոպիա և այլն – 27 մեթոդ:
Առողջապահության կազմակերպում.
• 1981թ.-ից Հայաստանի ուռուցքաբանության գիտական կենտրոնում էնդոսկոպիայի և էխոգրաֆիայի բաժնի ստեղծում,
• 1982թ.-ից Հանրապետական Էնդոսկոպիայի կենտրոնի ստեղծում, որտեղ կատարվում են էնդոսկոպիկ բոլոր հետազոտությունները,
• Ուռուցքների և նախաուռուցքային հիվանդությունների ակտիվ, պոլիվալենտ հայտնաբերման հանրապետական ծրագրի ստեղծում - ավելի քան 200.000 քարտեր, ՀՀ ԱՆ հրամաններ NN 1441 և 2695,
• Արտագնա դասախոսություններ քաղցկեղի վաղ հայտնաբերման վերաբերյալ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում ու շրջանային հիվանդանոցներում,
• 60000 քիթ-կոկորդի, մարսողական տրակտի, միզասեռական սիստեմի սկրինինգային էնդոսկոպիա,
• Հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգ Երևան քաղաքում - 18000 հեմոկուլտտեստ,
• Պրոֆիլակտիկա- հասարակական ոչ պետական միության ստեղծում,
• Թոմաս Ջեֆերսոնի Համալսարանի դուստր էխոգրաֆիկ ուսուցողական կենտրոնի ստեղծում:
էլ. հասցե՝ andrias_h@hotmail.com
Բջջ.՝ 093 72 59 49

Ռենտգեն ախտորոշման բաժանմունք
Մանդել Ինգա Իգորի
Բժիշկ-ճառագայթաբան (ռենտգենոլոգ):
Ղեկավարում է ռենտգեն ախտորոշման բաժանմունքը:
Գերազանց ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը:
1996-1998թթ. Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում անցել է կլինիկական օրդինատուրա՝ ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ:
1996թ.-ից Առողջապահության ազգային ինստիտուտի ռենտգեն ախտորոշման բաժանմունքում աշխատել է որպես ասիստենտ ճառագայթային ախտորոշման ամբիոնում:
1998թ. - «Դիագնոստիկա» ԲԿ-ում փորձնակ (ստաժյոր):
2002թ.-ից աշխատում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում որպես բժիշկ-ճառագայթաբան:
2006թ.-ի հունվարից ղեկավարում է ռենտգեն ախտորոշման բաժանմունքը:
2004թ. Առողջապահության ազգային ինստիտուտում մասնակցել է կատարելագործման դասընթացների՝ նվիրված ռենտգեն ախտորոշման արդի խնդիրներին:

Կոմպյուտերային տոմոգրաֆիայի բաժանմունք
Հարությունյան Մարիաննա Տիգրանի
Բժիշկ-ճառագայթաբան (կոմպյուտերային տոմոգրաֆիա, սոնոգրաֆիա մեծահասակների, երեխաների, գինեկոլոգիայի և մանկաբարձության ոլորտում):
Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը:
2005թ.-ից աշխատում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում:
2003-2005թթ. Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է կլինիկական օրդինատուրա՝ ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ:
Մասնակցել է «Ճառագայթաբանություն 2005» գիտաժողովին (Մոսկվա):
Մասնակցել է նաև մի շարք գիտաժողովների՝ նվիրված ճառագայթային ախտորոշման արդի խնդիրներին:
Ունի 7 տպագրված աշխատանք:

Հակոբյան Լուսինե Լևոնի
Բժիշկ-ճառագայթաբան (կոմպյուտերային տոմոգրաֆիա, մամմոգրաֆիա, սոնոգրաֆիա):
1994թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը:
2005թ.-ից աշխատում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում:
1995-1997թթ. աշխատել է «Դիագնոստիկա» ԲԿ-ում:
1997-2005թթ. աշխատել է որպես բժիշկ-ճառագայթաբան «Հայ-ամերիկյան մամմոգրաֆիա»-ի կենտրոնում:
1994-1995թթ. Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է կլինիկական օրդինատուրա՝ ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ:
Բազմիցս վերապատրաստվել է Առողջապահության ազգային ինստիտուտում, ԱՄՆ-ում (2000թ, 2002թ.), Ավստրիայում (2007թ.):
Մասնակցել է նաև մի շարք գիտաժողովների նվիրված ճառագայթային ախտորոշման արդի խնդիրներին:
Ունի 13 տպագրված աշխատանք:

Մամմոգրաֆիայի բաժանմունք

Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք
Թումասյան Հասմիկ Գրիգորի
Սոնոգրաֆիայի բժշկուհի:
Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը:
Աշխատանքային փորձ.
1988թ.-ից աշխատում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում որպես սոնոգրաֆիստ, նեյրոսոնոգրաֆիստ:
Կատարում է շնչառական օրգանների սոնոգրաֆիա, վերջույթների և ներքին օրգանների տրիպլեքս հետազոտություն: Անցկացնում է ենթավիրահատական սոնոգրաֆիա:
1984-1988թթ. աշխատել է Երևանի № 3 Մանկական կլինիկական հիվանդանոցի պոլոկլինիկայում որպես մանկաբույժ:
Բազմիցս մասնակցել է կատարելագործման դասընթացների «Դիագնոստիկա» ԲԿ-ում:
Իր կողմից ուլտրաձայնային հետազոտմամբ առաջին անգամ հայտնաբերված աննախադեպ և հազվագյուտ դեպքերը տեղակայված են «Клуб рентгенологов и радиологов»-ի vidar.ru ինտերնետ-կայքում հետևյալ համարների տակ՝ УЗИ 2079, 2090, 2114:
Ունի 4 տպագրված աշխատանք:

Հարությունյան Մարիաննա Տիգրանի
Բժիշկ-ճառագայթաբան (կոմպյուտերային տոմոգրաֆիա, սոնոգրաֆիա մեծահասակների, երեխաների, գինեկոլոգիայի և մանկաբարձության ոլորտում):
Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը:
2005թ.-ից աշխատում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում:
2003-2005թթ. Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է կլինիկական օրդինատուրա՝ ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ:
Մասնակցել է «Ճառագայթաբանություն 2005» գիտաժողովին (Մոսկվա):
Մասնակցել է նաև մի շարք գիտաժողովների՝ նվիրված ճառագայթային ախտորոշման արդի խնդիրներին:
Ունի 7 տպագրված աշխատանք:
 
developed and hosted by DRAGO BARZINI™