|
ԸՆԴՀԱՆՈւՐ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ, ԲԻՈՔԻՄԻԱԿԱՆ,
ԻՄՈւՆՈՔԻՄԻԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ |
Քարամյան Էվելինա Խաչատուրի
Ղեկավարում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի լաբորատորիայի ծառայությունը:
Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Համալսարանն ավարտելուց հետո 11 ամիս աշխատել է Լենինյան շրջանի Համաճարակաբանական տեսչությունում:
1980-1982թթ. աշխատել է Ընդհանուր հիգիենայի և պրոֆհիվանդությունների ինստիտուտի միկրոկլիմայի լաբորատորիայում որպես ավագ լաբորանտ:
1982-1986թթ. աշխատել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում որպես մանրէաբան:
1986-թ.-ից սկսած ղեկավարում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի լաբորատորիայի ծառայությունը:
Բազմիցս անցել է կատարելագործման դասընթացներ Բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտում (Երևան):
2005թ. սեպտեմբերին Եգիպտոսում անցել է կատարելագործման դասընթաց և ստացել մանկաբույժի հավաստագիր:
2006թ. անցել է «Հիվանդանոցային ղեկավարում և հիմնական կառավարում» թեմայով վերապատրաստում Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում:
Հեղինակ է 5 գիտական աշխատանքների: |
|
Ասատրյան Մելանյա Կարապետի
Բժիշկ-լաբորանտ:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետը:
1982թ.-ից աշխատում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի կլինիկական լաբորատորիայում:
Բազմիցս անցել է կատարելագործման դասընթացներ Բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտում (Երևան):
Վերջին դասընթացին մասնակցել է 2004թ. մայիսին: |
|
Աբրահամյան Էդիտա Էդուարդի
Բժիշկ-լաբորանտ, իմունոլոգ:
Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բիոֆիզիկայի ֆակուլտետը:
Անցել է կլինիկական օրդինատուրա Լաբորատորային ախտորոշում մասնագիտությամբ:
2003թ. հունիսից աշխատում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բիոքիմիական լաբորատորիայում:
2005թ. սեպտեմբերին Եգիպտոսում անցել է կատարելագործման դասընթաց և ստացել լաբորատորիական ախտորոշման հավաստագիր:
2006թ. մարտին մասնակցել է «Բիոքիմիական ռեագենտների հետազոտում» սեմինարին:
Ունի 4 հանրապետական և 4 միջազգային տպագրված աշխատանքներ: |
|
Սարգսյան Կարինե Պարգևի
Բժիշկ-լաբորանտ:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բիոֆիզիկայի ֆակուլտետը:
1974-1982թթ. աշխատել է Կենտրոնական գիտահետազոտական բիոքիմիական լաբորատորիայում որպես բժիշկ-լաբորանտ:
1982թ.-ից աշխատում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բիոքիմիական լաբորատորիայում:
Ունի 2 տպագրված աշխատանք, մեկ տպագրված ռացիոնալիզատորական առաջարկ:
Բազմիցս անցել է կատարելագործման դասընթացներ Բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտում (Երևան):
Վերջին դասընթացին մասնակցել է 2004թ. մայիսին: |
| |
|
|
|