|
ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋ
ՀԻՎԱՆԴՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈւՆՔ |
Պխրիկյան Սիմոն Ժիրայրի
Քիթ-կոկորդ-ականջաբան, բ.գ.թ. (Մոսկվա 1990թ.), դոցենտ:
Ունի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ:
Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ է:
Ղեկավարում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայությունը:
Հանդիսանում է Հայաստանի քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի փոխնախագահ, ասոցիացիայի գիտական կոմիտեի նախագահ:
Ռուսաստանի Դաշնության քիթ-կոկորդ-ականջաբանների միության անդամ է, ինչպես նաև ՌԴ-ի քթաբանների միության անդամ:
Հետդիպլոմային ուսուցում.
1987թ. Մոսկվա, ասպիրանտուրա, Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտ,
1994թ. Մոսկվա,
դոկտորանտուրա, Ռուսաստանի բժշկական հետդիպլոմային ուսուցման ակադեմիա:
Մասնակցել է արտասահմանյան մի շարք վերապատրաստման դասընթացների:
Հանդիսանում է 64 գիտական աշխատանքների հեղինակ, ունի 14 ռացիոնալիզատորական առաջարկներ և մեկ գյուտի հեղինակ է:
Գիտական հետաքրքրությունների նեղ ոլորտը քթաբանությունն է: |
|
Հովհաննիսյան Սեյրան Ալեքսանդրի
Քիթ-կոկորդ-ականջաբան:
1997թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը:
Հանդիսանում է Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի ասիստենտ, ինչպես նաև Հայաստանի քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի անդամ:
Հետդիպլոմային ուսուցում.
1998թ. Երևան, կլինիկական օրդինատուրա, Հայաստանի ազգային առողջապահության ինստիտուտ:
2009թ. Ավստրիա, մեկամսյա վերապատրաստում Վիեննայում:
Հայաստանում և ԱՊՀ երկրներում մասնակցել է արտասահմանյան վերապատրաստման բազմաթիվ դասընթացների և գիտաժողովների:
Հանդիսանում է 4 գիտական աշխատանքների հեղինակ: |
|
Սերոբյան Անդրանիկ Ցոլակի
Քիթ-կոկորդ-ականջաբան, բ.գ.թ. (2007թ.):
1994թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը:
1998-2009թթ. աշխատել է Էջմիածնի կենտրոնական հիվանդանոցում որպես քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ:
Հայաստանի քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ է:
Հետդիպլոմային ուսուցում.
2005թ.-ին անցել է եռամսյա կատարելագործում Ավստրալիայում:
2008թ.-ին մեկամսյա կատարելագործում Իսպանիայում:
Մասնակցել է գիտական բազմաթիվ գիտաժողովների և սեմինարների:
Հանդիսանում է 9 գիտական աշխատանքների հեղինակ: |
| |
|
|
|