“SOURB ASTVATSAMAYR” medical center
«ՍՈւՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՄԵՐ ՄԱՍԻՆ ԲԿ-Ի ԿԱՌՈւՑՎԱԾՔԸ ՖՈՏՈԱԼԲՈՄ ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
գլխավոր էջ  


 
ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՊԱԹՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈւՆՔ
Նորածնային պաթոլոգիայի բաժանմունքը տեղակայված է ԲԿ-ի առաջին հարկում: 1981 թվականից, ԲԿ-ի հիմնադրման օրվանից մինչ այժմ բաժանմունքը ղեկավարում է Իդա Թևոսյանը: Բաժանմունքում աշխատում է ԵՊԲՀ-ի մանկաբուժության ամբիոնը՝ պրոֆ. Բարսեղյանի գլխավորությամբ, իսկ բաժանմունքը համակարգում է նույն ամբիոնի դոցենտ Ադամյան Լաուրան: Այստեղ աշխատում են ևս 3 բժիշկ-օրդինատորներ: Բաժանմունքը վերանորոգված է, կա կենտրոնացված ջեռուցում և 20 մահճակալներ: Բաժանմունքում բուժվում են մինչև 3 տարեկան երեխաներ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով: Բացի այդ, բուժվում են նաև այնպիսի հիվանդ նորածիններ, որոնք տառապում են թթվածնային քաղցով, ներարգանդային ինֆեկցիաներով, ծննդաբերական տրավմաներով, ինչպես նաև շնչառական համակարգի խանգարումներով: Բաժանմունքում հմուտ մասնագետների կողմից հետազոտվում են նաև հազվագյուտ ժառանգական հիվանդություններով և բնածին արատներով երեխաներ: ԲԿ-ի հարուստ լաբորատոր կենտրոնը հնարավորություն է տալիս համակողմանիորեն կատարել նորածինների հիվանդությունների հետազոտություններ: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որն ստացել է ճապոնական կառավարության կողմից: Դրանցից են մանկական տաքացնող սեղանիկները, որոնց օգնությամբ երեխան ստանում է թթվածին, ճապոնական սոնոգրաֆիան, շնչառական ուղիները մաքրելու համար էլեկտրական ապարատներ, իսկ ֆոտոթերապիայի միջոցով հնարավոր է լինում բուժել դեղնուկային սինդրոմը: Եթե նախկինում պետք էր անընդհատ հետևլ, թե որքան կաթիլներ է ստանում հիվանդը, ապա այժմ արդեն հիվանդ երեխաները կաթիլներ ստանում են ծրագրավորված: 2004 թվականին բաժանմունք ընդունվել է 420 հիվանդ, իսկ 2003-ին՝ 350 հիվանդ: Հատկանշական է, որ 2004-ին բաժանմունքում մահվան դեպքեր չեն գրանցվել:

 
developed and hosted by DRAGO BARZINI™